Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր ագրեսիայի համար․ ԱՄՆ կոնգրեսական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը մեկն է՝ կյանքն անհնար դարձնելու համար պայմաններ ստեղծելու եղանակով ստիպել Արցախի էթնիկ հայերին հեռանալ իրենց հայրենիքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական Քեթի Փորթերը։

«Մեր պատասխանը դրան նույնպես պետք է հստակ լինի։ Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք իր ագրեսիայի համար։ Մենք նաև պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Բայդենի ադմինիստրացիան պրոակտիվ լինի և քայլեր ձեռնարկի այս շրջափակումը վերացնելու համար։ Ամերիկացի հարկատուները չպետք է հովանավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի դեմ։ Այնքան ժամանակ, որքան շարունակվելու է ագրեսիան, Ադրբեջանը չպետք է ստանա որևէ ռազմական աջակցություն»,- նշել է Փորթերը։

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից արգելափակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է մինչ օրս՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որ Ադրբեջանը պարտավոր է դադարեցնել միջանցքի արգելափակումը և ապահովել միջանցքով տրանսպորտային միջոցների և մարդկանց ազատ տեղաշարժը։

Հայերեն English Русский

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 13/10/26

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները

Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները

Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-համաժողովին