4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
20 ապրիլ, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
11:00-ին |
ԱԺ նիստերի դահլիճում |
Կշարունակվի ԱԺ արտահերթ նիստը |
|
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
10:00-ին |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում |
կկայանա տարեկան ընդհանուր երկօրյա ժողով: Տեղի կունենան ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, բնական գիտությունների, քիմիական և երկրի մասին գիտությունների, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները: Ապրիլի 21-ին՝ ժամը 10։00-ին, կկայանա ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը, որի ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2022 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները։ Զեկուցումներից հետո տեղի կունենա ՀՀ ԳԱԱ 2022 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքների քննարկում։ Ապրիլի 21-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու համար լրագրողները պետք է նախօրոք գրանցվեն ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ զանգահարելով +37410710074 և +37493110741 հեռախոսահամարներին: |
|
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
10:00-ին |
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (Հալաբյան փող., 16 շենք) |
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը՝ որպես Շանհայի համագործակցության կազմակերպության երկիր, ՀՀ մի խումբ դպրոցականների մասնակցությամբ կազմակերպում է առցանց հանդիպում՝ Շենչժու-15 անձնակազմի ներկայացուցիչների հետ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների երիտասարդության հետ, որի թվում է նաև Հայաստանը: Առցանց հանդիպմանը կմասնակցեն չին տիեզերագնացներ, որոնք տվյալ պահին գտնվելու են տիեզերանավում: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը: |
V |
|
|
Մշակույթ |
|
|
|
18:00-ին |
Հայաստանի ազգային պատկերասրահում /մուտքը՝ Հանրապետության հրապարակից և Արամի փողոցից/ |
կկայանա Թաթոսի (Հրանտ Թադևոսյան) հոբելյանական ցուցահանդեսի բացումը։ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի85-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է տարբեր տարիներին վրձնած բնանկարներ, նատյուրմորտներ, կանանց դիմանկարներ և վերացական պատկերներ: |
V |
|
19:00-ին |
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը |
Ֆրանկոֆոնիայի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա համերգով։ Համերգն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի հետ համատեղ։ Դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Հմայակ Դուրգարյան /Իսպանիա/, մենակատար Ֆրանսուա Պինո-Բենուա, ջութակ /Ֆրանսիա/։ |
|
|
19:00-ին |
«Զանգակ» գրատանը (Աբովյան 7) |
Newmag-ը կներկայացնի հայ ժամանակակից գրող Սուսաննա Հարությունյանի նոր գիրքը՝ «Անդրանիկի վերջին ձին» վեպը: Հնգամյա դադարից հետո գրող Սուսաննա Հարությունյանը ներկայացնում է գեղարվեստական նոր գործԶոդ օպերացիայի մասնակիցների ու նրանց թոռների ճակատագրերի մասին։ Գիրքը կներկայացնեն Սուսաննա Հարությունյանը, խմբագիր Արմեն Ամիրխանյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, «Օպերացիա «Զոդ»» գրքի համահեղինակ Արսեն Բոբոխյանը։ |
|
|
19:00-ին |
Արամ Խաչատրյան համերգասրահում |
տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի փակման համերգը։ Մենակատար Լևոն Մուրադյան (թավջութակ), դիրիժոր Սերգեյ Սմբատյան: |