Ապրիլի 19-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

19 ապրիլ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ին

Ազգային ժողովի նոր մասնաշենքի 314 դահլիճում

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կազմակերպում է քննարկում՝ 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած զինվորների ծնողների հետ, ովքեր դժգոհում են, որ իրենց որդիները գտնվում են գերության մեջ, սակայն ոչ՛ Հայաստանը, ոչ՛ Ադրբեջանը չեն հաստատում, ինչպես նաև ծնողներին տրվել են մասունքներ, որոնք չեն համապատասխանում որդիների տվյալներին։

Պետական կառույցներ

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարԾովինար Հարությունյանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանի ասուլիսը: Թեմա. «Աշխարհի բնակչությունը» 2023 թվականիզեկույց. այննվիրված է 8 միլիարդբնակչություն ունեցողաշխարհում ժողովրդագրական մարտահրավերների ընկալմանը, հնարավոր լուծումներին և քայլերին:

15:00-ին

ՀՑԹԻ գիտաժողովների սրահում

տեղի կունենա ՀՑԹԻ վերջին հրատարակությունների շնորհանդեսը: Այդ օրն ընթերցասեր հասարակությանը կներկայացվի ութ գիրք և չորս ամսագիր: Դրանք բոլորը Հայոց ցեղասպանության մասին են՝ վերապրողների հուշագրություններ, վկայություններ, Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաներին թուրքացնելու քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություններ ևն: Նշենք, որ ՀՑԹԻ կողմից հրատարակվող “International Journal of Armenian Genocide Studies” անգլալեզու գիտական պարբերականի մեկ ամբողջական համար նվիրված է Արցախյան հիմնախնդրին, Ադրբեջանի կողմից հայերի նկատմամաբ իրականացվող ցեղասպանական քաղաքականությանը:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:30-ին

«Իբիս Երևան» հյուրանոցի «Արարատ» սրահում (Հյուսիսային պողոտա 5/1)

կներկայացվի Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի՝

«ՔՀԿ չափիչ Հայաստան-2022»

ուսումնասիրության արդյունքները։ Միջոցառմանը հրավիրված են ՔՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ։ Միջոցառումը կազմակերպվել է«ՔՀԿ չափիչ՝ նպաստավոր միջավայրի և ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց»ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (ECNL) հիմնադրամի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Արևելյան գործընկերության տարածաշրջանի մյուս երկրների գործընկերների կողմից։

11:00-ին

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում (Կոմիտաս 49/3)

ՆՁԱԿ -ը ապրիլի 17-21-ը հայտարարել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթ» և իրականացնում է INNO Armenia 2023 միջոցառումների շարքը, որի շրջանակում տեղի կունենա «Գիտություն և կրթություն. տեխնոլոգիաների առևտրայնացում» խորագրով միջոցառում: Միջոցառման մասնակիցներին կներկայացվի նաև ՆՁԱԿ-ի վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանի գործունեության, տնտեսության ոլորտում նրա դերակատարման վերաբերյալ և կիրականացվի թեմատիկ քննարկում: Կիրականացվի նաև շրջայց գրադարանի ֆոնդերում: Մասնակիցները սուրճի ընդմիջման ժամանակ հնարավորություն կունենան անմիջական շփման և ոլորտի մասնագետների հետ կապերի հաստատման համար:

14:00-ին

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մեյդ-Վել-է արհեստագործական հարթակում /ք.Դիլիջան, Մ.Գորկու 32/

տեղի կունենա «Labs for Change - կանանց հզորացում հանուն մարզերում սոցիալական նորարարության և ստեղծարարության զարգացման» ծրագրի եւ Տավուշի ստեղծարար կենտրոնի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Մեկնարկի արարողությանը մասնակցելու և ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։ Մերի Մուրադյան, +374 77970018, mary.mooradian@impacthub.net

Մշակույթ

15:30-ին

Հանրային ռադիոյի ձայնագրման տաղավարում՝ լեգենդար կարմիր 6-րդ ստուդիայում

Հանրային ռադիոն բացառապես իր կոլեգաներին հրավիրում է ներկա գտնվելու ավանդական համերգ-դասախոսության: Այս անգամ որոշել ենք տոմս չվաճառել, այլ հրավիրել մեր լրագրող գործընկերներին: Սկսում ենք ժամը 15:30-ին՝ արտիստների հետ մի գավաթ գինի ըմպելով, ապա անցնում համերգային մասին:Ծրագիրն իսկապես բացառիկ է՝ Կլարա և Ռոբերտ Շուման Piano trio in G-minor, op 17 և Piano Quintet E-flat: Ձևաչափը ենթադրում է երաժշտության ունկնդրում և երկխոսություն հանդիսատեսի հետ: 50 տեղ ունենք, ուստի պետք է խնդրեմ այս հղումով նախապես հայտագրվել ու հաստատել ներկայությունը, քանի որ նախագիծը նաև տեսանկարահանվում, ձայնագրվում է «ոսկե ֆոնդի» համար և հեռարձակվում: Գրանցում https://forms.gle/poB9LZYCQ6uiV1Kg9

Հայերեն Русский

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել