Ապրիլի 18-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 ապրիլ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ին

ՀՀ ԱԺ-ում

կկայանա ԱԺ արտահերթ նիստ

V

ՀՀ նախարարություններ

14:30-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում (Վ.Սարգսյան 3, Կառավարության 2-րդ մասնաշենք, 9-րդ հարկ)

տեղի կունենա 2023 թվականի Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա կլինեն և պարգևները կհանձնեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

V

Պետական կառույցներ

11:00-ին

Երեւանի քաղաքապետարանում

կգումարվի Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

V

12:00-ին

Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում»

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա կլինեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և գրքերի հեղինակները: ՀՀ ԿԳՄՍՆ

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, մարմնամարզության երիտասարդական հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանի, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանի, աշխարհի երիտասարդների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիրՀամլետ Մանուկյանի, աշխարհի երտասարդների առաջնության արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանի ասուլիսը: Թեմա.Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների արդյունքների ամփոփում:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:30-ին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

կկայանա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Ռուսաստանում Բելգիայի դեսպանատան, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի հետ համատեղ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող համերգին նվիրված բրիֆինգև փորձ։ Բրիֆինգի մասնակիցներ՝ ջութակահար Ֆրանսուա Պինո - Բենուա (Ֆրանսիա), բելգիացի ջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ Անրի Վիյոտանի գերդաստանի ներկայացուցիչ, Անրի Վիյոտան ասոցիացիայի նախագահ Ագնես Բրիոլ Վիյոտան, Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյան: Համերգ կկայանա ապրիլի 20-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

16:00-ին

«Radisson Blu» հյուրանոցում (Ազատության պողոտա 2/2)

կկայանա Սանկտ Պետերբուրգի Տուրիզմի զարգացման կոմիտեի կողմից կազմակերպված Ճանապարհային շոու՝ «Բարի գալուստ Սանկտ Պետերբուրգ» միջոցառումը: Հրավիրում ենք ներկա գտնվելու շնորհանդեսներին, ծանոթանալու Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային հնարավորություններին, ծանոթանալու նոր էքսկուրսիաների ծրագրերին, շփվելու քաղաքի առաջատար տուրօպերատորների, հյուրանոցների և թանգարանների հետ և ստանալ տուրօպերատորների թարմացված կատալոգներ։

V

Մշակույթ

17:00-ին

Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում (ներքնահարկ)

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կկայանա «Ալեքսանդր Սպենդիարյան. հինգ ռոմանս սիրո լեզվով» համերգ-բանախոսությունը: Համերգին առաջին անգամ ֆրանսերեն լեզվով կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի հինգ ռոմանսները՝ Լիլիթ Բլեյանի թարգմանությամբ: Համերգի բանախոս Աստղիկ Հարությունյան:

Հայերեն Русский

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել