Ապրիլի 17-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:

ԱՆՈՆՍ

17 ապրիլ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

10:00-ին

TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում /Հալաբյան 16/

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթ» /INNO Armenia-2023/ խորագրով միջոցառմանը, որն անցկացվելու է ապրիլի 17-21-ը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի, Էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախարարությունների, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Ազգային կենտրոն» հիմնադրամիհովանու ներքո: Միջոցառման առաջին օրը սպասվում է ՀՀ և օտարերկրյա պաշտոնյաների մասնակցություն: Միջոցառման գլխավոր իրադարձությունը՝ Ավստրիական տիեզերական ֆորումի հետ Հայաստանում AMADEE-24 Մարսյան գիտական անալոգային առաքելության իրագործման մասին, Փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն է: Ապրիլի 19-21-ը միջոցառումը կշարունակվի Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գրասենյակում (Կոմիտասի պող., 49/3) և ՀՀ մարզերում: Ծրագիրն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով. https://www.inno.am/: Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով. https://rb.gy/4bjz9 : Լրատվամիջոցների գրանցման համար զանգահարել՝ + (374) 44-577-558։

14:00-ին

ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում /Բաղրամյան պող.24/

կկայանա «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի շնորհանդեսը։ Ապրիլի 17-21-ը Հայաստանում հայտարարված է «Ազգային գրադարանային շաբաթ»։ Անմասն չի մնացել նաև ՀՀ ԳԱԱ «Հիմնարար գիտական գրադարան»-ը իր մի շարք միջոցառումներով։ Մասնավորապես շատ կարևորում ենք ապրիլի 17-ին կայանալիք բացման արարողությունը և միաժամանակ մեր գրադարանի կողմից ներկայացվելիք «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի շնորհանդեսը։ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրինություն:

15:00-ին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան փող․ 20)

տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։ Վազգեն Մանուկյանը ներկա կգտնվի նիստին։ Դատական նիստը դռնբաց է։ +374 91 111 345 -Անի Գասպարյան։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

12։00-ին

Մեդիա կենտրոն

տեղի կունենա քննարկում՝«Հրաժեշտ զենքին. ո՞ր հիվանդությունների դեպքում է ԱՆ-ն արգելում ձեռք բերել, կրել և օգտագործել զենք»թեմայով։

Բանախոսներ՝ Վովա Վարդանով՝«ՈՄԱ» («Ողջ մնալու արվեստ») լեռնահրաձգային գումարտակի հրամանատար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ

Նարեկ Ներսիսյան՝ Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման խորհրդի նախագահ

Ներկայացուցիչ«Ազատազէն»ռազմակրթական հասարակական կազմակերպությունից

Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝

- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝https://www.facebook.com/mediacenterarmenia

- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Մշակույթ

11:00-ից

Հայաստանի ազգային գրադարանում

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում ապրիլի 17-21-ը տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ։ Շաբաթվա կարգախոսն է՝ «Գրադարանը կրթության բաց հարթակ»: Ժամը 11:00-ին՝ ՀԱԳ հրատարակությունների ցուցահանդես (թամանյանական մասնաշենքի մեծ և փոքր ցուցասրահներ), ժամը 15:00 -ին՝ հանրային դասախոսություն «Եղիշե Չարենցը և հայ գրքարվեստը», զեկ.՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավագյան (Թամանյանական դահլիճ):

19:00-ին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում

տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի երկրորդ համերգը։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

19։00-ին

Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի շրջանակում տեղի կունենահամերգ, որի ընթացքում կհնչեն Դավիթ Սաքոյանի,Արամ Սաթյանի եւՋիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։Մենակատար՝ Դավիթ Եժով (թավջութակ)։ Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։

14:30

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ

ֆրանսաբնակ կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը, «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ, վարպետության դաս-հանդիպում կունենա Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների հետ։ Հանդիպման մանրամասները այստեղ․ Ակնկալում ենք Ձեր լրատվամիջոցի ներկայությունը, ուրախ կլինենք լուսաբանման համար։

Հարցերի և առավել տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել քոլեջի Կարիերայի և տեղեկատվության պատասխանատու Լիլիթ Եղիազարյանին՝ 094 56 18 19

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել