Ապրիլի 14-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 ապրիլ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

11:00-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում (Վազգեն Սարգսյան 3, 1-ին մասնաշենք, 9-րդ հարկ)

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին: Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյան, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյան: Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանի շրջանակում տեղի կունենա պարգևատրման արարողություն: ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով, շնորհակալագրով կպարգևատրվեն ոլորտում իրենց ավանդն ու ներդրումն ունեցած կինոգործիչները:

V

Պետական կառույցներ

10:00-ին

Double Tree by Hilton

հյուրանոցում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունը (ԵՄ) անցկացնում են«ԵՄ-ն բիզնեսի համար - ՎԶԵԲ վարկային գիծ Հայաստանում՝ ազդեցությունն առ այսօր և ապագա անելիքները» խորագրով համաժողով: Ելույթներով հանդես կգան. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացին:

V

10:00-ին

«Հոլիդեյ Ինն»հյուրանոցի «Արտաշատ» սրահում (Ամիրյան փողոց 2)

կկայանա «Համայնքի սոցիալական աշխատողը՝ բարեփոխումների կենտրոնում» միջոցառումը։ Միջոցառման խոսնակներն են՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելո, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան,ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյան:

10:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ասուլիսը: Թեմա. կամավորությունը համարվելու է աշխատանքային փորձառություն. ոլորտում սպասվում են բարեփոխումներ:

V

11:00-ին

Ա.Թախտաջյանի անվան բուսաբանական ինստիտուտում /Աճառյան փող., 1 շենք, Բուսաբանական այգի/

տեղի կունենա միջոցառում, որի ընթացքում կներկայացվի Կովկասի բնության հիմնադրամի կողմից բուսաբանության ինստիտուտին 300 հազար եվրո դրամաշնորհի 5-ամյա ծրագիրը և կնվիրաբերվի գույք՝ ՌԵՆՈ Դասթեր ավտոմեքենա և 10 համակարգիչներ։

11:00-ին

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Գուլբենկյան» սրահում

կկայանա կլոր սեղան-քննարկում: Թեման՝ «Ֆիլոքսերան և խաղողագործության զարգացման խնդիրները ՀՀ-ում»: Բանախոսներ՝ գյուղոլորտի փորձագետ, նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյան, ՀՀ ՍԱՏՄ մասնագետ Արթուր Նիկոյան, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինա Մարգարյան, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զառա Մուրադյան: Տնտեսական լրագրողների ակումբ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

14:00-ին

Zoom հարթակում

BBC Media Action-ը հրավիրում է մեդիայում գենդերային ներկայացվածության թեմայով աշխատարանի։ Կներկայացնենք BBC-ի50:50 նախաձեռնությունը, որը միտված է մեդիայում հավասար գենդերային ներկայացվածության ապահովմանը և որը կիրառվում է մեդիա կազմակերպությունների համաշխարհային ցանցի կողմից։ Աշխատարանը կանցկացվի Zoom հարթակում,կապահովվի համաժամանակյա հայերեն թարգմանություն։

15:00-ից

«Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամում (Կարապետ Ուլնեցու 64)

տեղի կունենա Բարնհաուսի մոդելի կանոններով հիմնված «Ապահով անկյուն»-ի բացման արարողությունը։ Վերջինս թույլ է տալիս բռնության, հատկապես, սեռական բռնության ենթարկված երեխաների հետ հարցազրույցները կազմակերպել և իրականացնել երեխայակենտրոն մոտեցումներով։ Միջոցառմանը ներկա կլինեն ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդը, պաշտոնատար անձինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության, Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ԿԳՄՍ նախարարություններից, ինչպես նաև երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետներ պետական և ոչ պետական ծառայություններից։ Հեռ: 041 220104

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

12:00-ին

Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնական մասնակշենքում

կկայանա «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագրով ամենամյա «Կարիերայի օր» նախագիծը: Բանախոսներ. ՀՀ ԱՍՀՆ Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյան, ԵՄՀ ռեկտոր, աշխարհ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյան, ՄՍԾ զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Գագիկ Մակարյան:

Մամուլի ակումբներ

14:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը: Թեմա՝ շրջափակված Արցախ. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգության համար արտաքին և ներքին սպառնալիքները. տարածաշրջանում նոր էսկալացիայի վտանգները:

Մշակույթ

14:00-ին

ՀԳՄ կլոր սրահում

տեղի կունենա «Մենք և աշխարհը» շարքից «Ամերիկան հեռու և մոտ» և Տրայան Պոպ Տրայանի (Գերմանիա) «Շրջանցիկ ճանապարհ» գրքերի շնորհանդեսը։

Հայերեն Русский

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել