Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը Բրյուսել և վերադառնում է Հայաստան․ ՊՆ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը Բրյուսել և վերադառնում է Հայաստան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հարց․ Հայտնի է, որ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Բրյուսելում է։ Արդյոք նախարարը շարունակո՞ւմ է հանդիպումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին հերթական ոտնձգությունն են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։

Պատասխան․ Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան։

Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել։

Ապրիլի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Տեղ գյուղի հատվածում կրակել են ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ։ Հայկական կողմը պատասխան գործողություններ է դիմել։ Ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր, ադրբեջանական կողմը՝ մեծաքանակ զոհեր և վիրավորներ։

Հայերեն العربية English Français Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները