Ապրիլի 12-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 ապրիլ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

ՀՀ ԱԺ-ում

կշարունակվի Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստը:

V

Պետական կառույցներ

11:00-ին

ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում

ապրիլի 12-14-ը տեղի կունենա Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին և հիշատակի ոգեկոչմանը նվիրված հանրապետական գիտաժողով։ Ապրիլի 13-ին, ժամը 11:00-ին՝ ԵՊՀ, հայ բանասիրության ֆակուլտետում: Ապրիլի 14-ին, ժամը 12:00-ին՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում: ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, ԵՊՀ, Հովհաննես Թումանյանի թանգարան, ՀԳՄ:

12:00-ին

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված ապրիլի 15-23-ը Հայաստանում անցկացվելիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Խոսնակներ՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյան, «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյան, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտի: Առաջնության պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

«Հոլիդեյ ինն» հյուրանոցի «Երևան» սրահում /Ամիրյան 2/

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի(ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը կներկայացնի «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագրիշրջանակում իրականացվածՄԿՈւ ընդունելությունների պլանավորման համար որակավորված մասնագիտական կազմի աշխատաշուկայի պահանջարկի պիլոտային վերլուծության արդյունքները։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին և ՀՀ փոխվարչապետի խորհրդական Վիկտորիա Այդինյանը։

V

10:30-ին

այց Զինվորի տուն,

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի այցի շրջանակներում կկայանա «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի /CEPFA/ վկայականների հանձնում՝ պատերազմի մասնակից զինվորներին։

V

Մշակույթ

14:00-ին

ՀԳՄ կլոր սրահում

տեղի կունենա «Երկու մայրաքաղաքներ՝ Մոսկվա-Երևան» գրքի շնորհանդեսը։ Կազմողներ՝ Վալերի Գալեչյան (Մոսկվա), Ելենա Ասլանյան (Երևան):

Հայերեն Русский

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել