Քաղաքականություն

Հայաստանը և Թուրքիան պլանավորում են սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացել ամռան սկզբին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և Թուրքիան պլանավորում են սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացել ամռան սկզբին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Թուրքիան պայմանավորվածություն ունեն բացել հայ-թուրքական սահմանը ամռան սկզբին երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Կա պայմանավորվածություն, որ ցամաքային սահմանն այս ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Հայկական կողմը իր կողմից աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու համար։ Կատարվում են աշխատանքներ, որպեսզի պատրաստ լինենք նշված պայմանավորվածությունները մեր կողմից իրականացնելու համար։ Թուրքական կողմը հայտնում է, որ իրենք նույնպես պատրաստվում են դրան։ Համենայնդեպս, չի հնչել որևէ պնդում, որ պայմանավորվածությունը ուժի մեջ չէ»,- նշեց Ռուբինյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում