Ապրիլի 10-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 ապրիլ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

11:00-ին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում

նախատեսվում է կազմակերպել ճեպազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի առաջատար մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանի հետ: Ապրիլի 11-ին, ժամը 19:00-ին թատրոնում առաջին անգամ կներկայացվի Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգը:

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանիասուլիսը: Թեմա. Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:30-ին

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

կայցելի Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, ծառատունկ, այց Ցեղասպանության թանգարան:

V

10:40-ին

կմեկնեն Դոմ Մոսկվի կենտրոնից:

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի կունենա Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան

տանող ճանապարհային ցուցանակների պաշտոնական բացումը /11:30-ին/:

Միջոցառումը կմեկնարկի ճանապարհային նշանների պաշտոնական բացմամբ (Մ5 Երևան-Արմավիր 20-րդ կմ), որը կուղեկցվի փողային նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ: Բացումից հետո միջոցառման մասնակիցները մեքենաներով կուղևորվեն ռուս զինվորների հուշարձանի մոտ, որտեղ հիշատակիծաղիկներ կդրվեն և կիրականացվի ծառատունկ:Միջոցառման ներկա կլինեն ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին, Պաշտպանության նախարարության, հոգևոր դասի և ՀՀ-ում տարբեր դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։ Լրագրողներին տեղափոխող ավտոմեքենան կշարժվի ժամը 10:40-ին, Դոմ Մոսկվի կենտրոնից:

Մամուլի ակումբներ

14.00-ին

Sputnik Արմենիամուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

տեղի կունենա Մոսկվա - Աստանա - Բիշքեկ - Երևան - Մինսկ տեսակամուրջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոյի մասնակցությամբ։

Հանդիպման թեման է «ԵԱՏՄ միասնական շուկայում շրջանառության ժամանակ արտադրանքի անվտանգության ապահովման արդիական հարցերը»։

Հայերեն Русский