Ապրիլի 6-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 ապրիլ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

13:00-ին

ԵՊԲՀ կարմիր դահլիճում (Աբովյան 50/5, նախկին Երիտասարդական հիմնադրամի շենքում)

տեղի կունենա կոնֆերանս՝ «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով: Ելույթով հանդես կգան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, ոլորտի առաջատար մասնագետներ:

V

14:30-ին

«ԼՈՖԹ»կենտրոնում (Մոսկովյան 3)

կտրվի «Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագրի մեկնարկը, որի շրջանակում տեղի կունենա նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների և «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական ՀԿ-ի միջև փոխըմբռնման եռակողմ հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ Հուշագիրը կստորագրեն՝ «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական ՀԿ նախագահ Արևիկ Համբարձումյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ռոզա Գրիգորյան

16:00-ին

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում

տեղի կունենա համագործակցության նորաստեղծ հարթակի շնորհանդեսը: Հարթակի նպատակն է աջակցել տարբեր ընկերություններում ծագող մաթեմատիկական խնդիրների լուծմանը: Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ ղեկավարության և ՀՀ-ում գործող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում (Պ.Ադամյան 14)

տեղի կունենա «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բաղադրիչի շրջանակներում մշակված Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի ներկայացումը, ինչպես նաև մեկնարկ կտրվի Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացին: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը (ենթակա է հաստատման), Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

18:00-ին

Կովկասի ինստիտուտը

հրավիրում է մասնակցելու «Кавказ в XXI веке» գրքի շնորհանդեսին։ Կովկասի ինստիտուտի տարեգրքի տասնութերորդ թողարկումը նվիրված էՀարավային Կովկասում 21-րդ դարի առաջին երկու տասնամյակների արդյունքներին և նրա հետխորհրդային զարգացման միտումներին: Գրքի շնորհանդեսին համահեղինակներից ներկա կլինեն՝Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը և տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով նաև հանդիսանում է գրքի խմբագիր։

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)

տեղի կունենա «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդ»-ի համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի և փաստաբաններ Ալբերտ Կանդալյանի, Վահե Սեդրակյանի ասուլիսը։Թեման՝«Վտանգված է Անդրանիկ սարկավագ Մանուկյանի և նրա ընտանիքի կյանքի իրավունքը»։

Մշակույթ

12:00-ին

Հյուսիսային պողոտայի սկզբնամասում

Կանանց տոների առթիվ կկայանա ամենագարնանային, ամենագունեղ ու ամենապայծառ Tulip Market կամ Վարդակակաչների շուկա միջոցառման բացման արարողությունը։ Այս տարի կակաչների քանակը եռապատկվել է՝ հասնելով 50 հազարի: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս այցելուները հնարավորություն կունենան շրջել տարածքում, իրենց ձեռքով հողից քաղել ծաղիկներն ու դրանք ձեռք բերել գեղեցիկ ու ինքնատիպ փաթեթավորմամբ։ Միջոցառումն ուղեկցվելու է DJ-ի կատարումներով։ Tulip Market-ը կգործի ապրիլի 6, 7, 8-ին՝ ժամը 10:00-20:00-ը:

18:30-ին

«Մոսկվա» կինոթատրոնում

տեղի կունենա ռեժիսոր, սցենարի հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Սերժ Գաբյանի ՕԹԹԿ (Օթը, Թոթը, Թվանքի կոթը) կատակերգական ֆիլմի պրեմիերային նվիրված մամուլի ասուլիսը։ Ասուլիսին կմասնակցեն՝ ռեժիսոր, սցենարի հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Սերժ Գաբյանը, դերասան Արսեն Գրիգորյանը, ռեփեր Նարեկ Հովսեփյանը (A-Chilla),թատրոնի ռեժիսոր, դերասան Ջերարդ Փափազյանը: Ասուլիսին նույն օրը՝ ժամը 19:00կհաջորդի ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Ռոզա Գրիգորյան:

Սպորտ

19:00-ին

«Երազ» ռեստորանում (Թբիլիսյան խճուղի, 1/8 շենք)

տեղի կունենա թեմատիկ քննարկում։ Ապրիլի 6-ը նշվում է որպես «Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության» (International Day of Sport for Development and Peace)։ Այս տարի Սպորտի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում անցկացվելու են «Նվաճումներ հանուն մարդկանց և մոլորակի» խորագրի ներքո։ Միջոցառման հատուկ հյուրեր և բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Արմեն Գրիգորյան, Հայաստանիֆիզիկական կուլտուրայիև սպորտիպետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյան, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդ, «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» նախագծի հիմնադիր, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Հարությունյան, «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Գագիկ Սարգսյան: Մարիամ Սաֆարյան, +374 96232519:

Հայերեն Русский

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել