Ապրիլի 5-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 ապրիլ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

ԱԺ 314 դահլիճում

կկայանա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

11:00-ին

ԱԺ 214 դահլիճում

տեղի կունենա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգը՝այստեղ:

V

13:00-ին

ԱԺ 114 դահլիճում

նիստ կգումարիԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը:

Պետական կառույցներ

12:00-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում

մամուլի ասուլիսով հանդես կգա ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ամփոփելով մարտի 26-ին կայացած ՏԻՄ ընտրությունները։ ԿԸՀ շենք մուտք գործելիս ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

09:15-ին

«Dvin Hall»-ում

կկայանա թվային փոխակերպմանը նվիրված բացառիկDoing Digital Forum-ը, որի համակազմակերպիչն է Ամերիաբանկը, հիմնադիր-կազմակերպիչը՝ SPRING PR-ը: Միջոցառման գլխավոր խոսնակն է թվային փոխակերպման համաշխարհային հռչակ վայելող փորձագետ Քրիս Սքիները, որն առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում: Թեև միջոցառումը տևելու է ամբողջ օրը, լուսաբանման համար պարտադիր է ներկա լինել մինչև 12:30-ը: Ցանկության դեպքում կարող եք ամբողջ օրը մասնակցել միջոցառմանը, քանի որ մեդիա ներկայացուցիչների համար լինելու է առանձնացված տարածք հարմարավետ աշխատանքի համար, որտեղ կլինի միջոցառումից ուղիղ միացում՝ հայերեն թարգմանությամբ(միջոցառման լեզուն անգլերենն է), wifi, հասանելիություն լուսանկաների բազային:

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում

կկայանա Հայաստանում Ղրիմի օրերին նվիրված ասուլիս: Այս օրերին Երևանում Ղրիմի օրեր են անցկացվում։ Միջոցառումների շրջանակումմամուլի կենտրոնում Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը Հայրենական մեծ պատերազմի վետերան Գևորգ Աբրահամյանի «Մարտական ծառայություն» մեդալը կհանձնի նրա թոռանը՝ Խաչիկ Մարտոյանին: Մեդալը հայտնաբերվել է անցյալ տարվա վերջին Չաթիր-Դաղ լեռան ստորոտում։

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի Կաթնամթերք արտադրող ընկերությունների ասոցիացիայի նախագահ Խաչիկ Պողոսյանը: Թեմա՝վերջին շրջանում կաթնամթերքի շուկայում բացահայտված օրինախախտումներն ու արտադրող ընկերությունների արտադրանքի որակի չափանիշը:

Մշակույթ

17:00-ին

«Թեքեյան» կենտրոնում (Խանջյան 50)

կկայանա նկարիչ-ստեղծագործողներ. Տանյա Մազեջյանի, Գոհար Մաճկալյանի և Արմենուհի Սաղդասարյանի «Մետաքսե գարուն» խորագրով բատիկ աշխատանքների ցուցադրությունը։

Հոգեւոր

Սպորտ

13:45-ին

Վահագնի քաղաքի «Շանթ»լճի հարակից տարածքում

Վահագնի քաղաքի և Երևանի քաղաքապետարանի կողմից Վահագնի Սիթի բասկետբոլային ակումբը (VCBC)-ը կպարգևատրվի «Քաղաքի բանալի»-ով: Այսպարգևատրման արարողությունը նվիրված էՎահագնի Սիթի բասկետբոլային ակումըի (VCBC) նշանակալի ևպատմական մրցաշրջանին,որնսկսվել է նախամրցաշրջանային գավաթի հաղթանակով, որին հաջորդեցին Սուրբ Ծննդի, ապա Անկախության գավաթների հաղթանակները և վերջապես 2022-2023թթ.Կովկասյան մրցաշրջանի հաղթանակը՝ նշանավորելով առաջին անգամ Հայաստանի հաղթանակը Վրաստանի թիվ 1 պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբի՝ BC Olimpi-ի նկատմամբ: Վահագնիքաղաքում շնորհանդեսից անմիջապես հետո, թիմը կանցկացնի Հաղթական տուրՎահագնի քաղաքիցմինչև Աբովյան փողոցհետևյալ երթուղով՝ Աշտարակի խճուղի-Դավթաշենի կամուրջ-Կոմիտասի պողոտա-Բաղրամյան պողոտա-Սայաթ Նովապողոտա-Աբովյան փողոց: Երթուղին կավարտվիԱբովյան 1 հասցեում տեղի ունենալիք «Երևանի բանալի»շնորհանդեսով։ Երկրպագուները կարող են լուսանկարել Հաղթական տուրի ցանկացած հատված ճանապարհին կամ այցելելԱբովյան 1(ցանկացած լուսանկար կարող է նշվել #vahaknicityforever-ով):

Հայերեն Русский