Ապրիլի 4-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 ապրիլ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ին

ԱԺ 334 դահլիճում

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովնարտահերթ նիստ կհրավիրի:

V

14:00-ին

ԱԺ 414 դահլիճում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովընիստ կգումարի:

V

Պետական կառույցներ

11:00-ին

Երեւանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետի 2023 թվականի մարտի 31-ի թիվ 717-Ա որոշմամբ կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ:

V

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս, Երևանի թիվ 6 մսուր-մանկապարտեզի մեթոդիստ Իրինա Պոնոմարենկոյի, Չարենցավանի «Հրաշք» մսուր-մանկապարտեզի դաստիարակ Արևիկ Նիկողոսյանիասուլիսը: Թեմա. նախադպրոցական հաստատությունների մանկավարժները հավելավճար ստանալու հնարավորություն ունեն.ոլորտում իրականացվող բարեփոխումները:

V

Մշակույթ

18:00-ին

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում /Քանաքեռ 2-րդ փող., տուն 4/

տեղի կունենա Խաչատուր Աբովյանի անհետացման 175-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Ծրագրում՝ նոր ցուցասրահի բացում, «Հավերժական Աբովյանը» նկարների ցուցադրություն. Հրաչյա Ռուխկյան, «Վաթան» երգի տեսահոլովակի շնորհանդես՝ խոսք Խաչատուր Աբովյանի, կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյան, կատարող Անդրանիկ Մալխասյան: Հեռ. 010284686:

19:00-ին

«Մոսկվա» կինոթատրոնում

տեղի կունենա «Տաղ. հոգու ճանապարհ» հոգևոր երաժշտական ֆիլմի պրեմիերան: Փակ ցուցադրությանը ներկա կլինեն ֆիլմի սստեղծագործական թիմը, հոգևոր և մշակութային աշխարհի ներկայացուցիչներ: ֆիլմում ընդգրկված են միջնադարյան հոգևորական, միստիկ բանաստեղծ, երաժիշտ, հայ առաքելական եկեղեցու կողմից սրբացված Գրիգոր Նարեկացու տաղերը: Ֆիլմի ռեժիսոր՝ Վահե Յան: Ընտրվել է 7 գործ: Մենակատար Վահե Բեգոյան։ Ֆիլմի նկարահանումներն արվել է 7 խորհրդանշական վանքում: Ապրիլի5-ին, 6-ինև7-ինևս ֆիլմը կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում: Մուտքն ազատէ:

19:00-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

տեղի կունենա իսպանացի ջութակահարուհի Մարիա Դուենյասի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը։ Կներկայացվեն Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Հայերեն Русский