Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա․ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն։

«Այդ պատճառով որոշել ենք համագործակցության համաձայնագիր ունենալ մեր շրջանի և Սյունիքի մարզի միջև։ Համաձայնագիրը ստորագրվել է շատ խորհրդանշական վայրում՝ Տաթևի վանքում։ Համագործակցությունը կվերաբերվի առողջապահության, գյուղատնտեսության և կրթության ոլորտին։ Ես ասել եմ՝ ով հարձակվի Սյունիքի վրա, կհարձակվի իմ շրջանի վրա»,- ընդգծեց Լորան Վոքիեն։

Հրավիրելով Ֆրանսիայի և միջազգայի հանրության ուշադրությունը՝ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն նաև նշեց․

«Սա վեճ չէ երկու պետությունների միջև, որտեղ սահմանները հստակեցված չեն և կարող է անվերջ հարատևել, սա միջազգային բոլոր կոնվենցիաներով պաշտպանված մարդկային իրավունքների լիակատար արհամարհանք է, սա կամք է ոչնչացնելու մի ժողովուրդ, նրա մշակույթը, նրա պատմությունը, նրա հիշողությունը։ Սա, իհարկե, Հայաստանի պայքարն է, Արցախի պայքարն է, բայց սա ավելի մեծ պայքար է․ այն պայքար է բոլոր արժեքների համար, որոնք մենք կրում ենք ։ Սա քաղաքակրթության և ժողովրդավարության համար պայքար է։ Պաշտպանել ձեզ, նշանակում է պաշտպանել այդ բոլոր արժեքները»։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

Շվեյցարիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսը կայցելի Հայաստան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 12/10/26