Մարտի 31-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

31 մարտ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

11:30-ին

«Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճում (Թբիլիսյան խճուղի, 11/11)

կկայանա «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի եզրափակիչ արարողությունը։ ՀՀ և Արցախի 10-րդ դասարանցիների համար նախատեսված այս անվճար կրթական ծրագիրը «Այբ» կրթական հիմնադրամը մեկնարկել է 2021 թվականին՝ առաջարկելով հիմնական կրթությունը լրացնող հնարավորություն աշխարհում լավագույն կրթական մոդելներից մեկով՝ նախագծային ուսումնառությամբ, բնագիտության ոլորտում։Նվարդ Առաքելյան՝093 211335։

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝«Հանուն ոչնչի՞. պետության ստացած դրամաշնորհային աջակցությունը՝ կրթության բարեփոխումների համար»թեմայով: Բանախոսներ՝ֆիզմաթ գիտությունների թեկնածու, անկախ փորձագետ Լարիսա Մինասյան, ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյան:

12:00-ին

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)

տեղի կունենա Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի և Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ ու մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանի ասուլիսը։Թեման՝ «Սպառողների ազգային ասոցիացիան» «Հետք»-ի «Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա» վերտառությամբ նյութի հետքերով. ասոցիացիայի փորձաքննության արդյունքները, խախտումների հնարավոր հետևանքները։

12:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի միջազգային անվտանգության ամբիոնի դոցենտ, դեկանի տեղակալ Անաստասիա Պոնոմարյովայի ասուլիսը։ Երևանում կանցկացվի Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի և Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի միջհանրապետական առաջին քեյս – առաջնությունը՝ «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հումանիտար համագործակցությունը. ներկա վիճակը, ներուժը, օպտիմալացման մեխանիզմները» թեմայով:

Մշակույթ

13:00-ին

«Առնո Բաբաջանյան»

համերգասրահում (Աբովյան 2)

տեղի կունանա ասուլիս՝ նվիրված «Խաչմերուկներ.ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի մեկնարկին։ Ասուլիսին կմասնակցեն՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, «Քառորդ տոն» կազմակերպության համահիմնադիր, փառատոնի գեղ.ղեկավար Արամ Հովհաննիսյանը, դաշնակահար և կոմպոզիտոր Իվ Էգոյանը (Կանադա), երաժշտագետ, ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանը (Միացյալ Թագավորություն), Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանը: Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ։

15:00-ին

Հովհաննես Թումանյանի թանգարանում

կկայանա գրքի շնորհանդես: Բ.գ.դոկ. պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի «Թումանյան և Իսահակյան. երկու աշխարհընկալում» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին։ Գիրքընվիրվածէ Հովհ. Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին, այն լույս է ընծայել«Անտարես» հրատարակչությունը։Գրքի խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։«Անտարես» հրատարակչությանPR պատասխանատու Ռոզա Գրիգորյան - 077 30 34 84:

Հայերեն Русский

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել