Մարտի 29-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

29 մարտ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

12:00-ին

«Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան 4)

տեղի կունենա «FutureTech» համաժողովը, որն ուղղված է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: Միջոցառման շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերությունը կստորագրեն համագործակցության Հուշագիր։ Հյուրերի թվում են ASBC-ի գործընկերները, ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչները: Միջոցառման շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան հաստատելու գործնական կապեր և քննարկելու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: ՀՀ ԲՏԱՆ

V

Պետական կառույցներ

11:00-ին

Բաղրամյան 6հասցեում

կներկայացվի«Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույցը», որը պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից՝ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով: Զեկույցը կներկայացնի Վարդան Արամյանը, Ստեփանակերտից տեսակապով կմիանան Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը: «Մենք ենք մեր սարերը» գործակալություն: 055190708, 093876748:

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)

տեղի կունենա Գեղարքունիքի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանի ասուլիսը։

V

Հայերեն Русский