Ասիական ինդեքսներն աճել են․ 28-03-23
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների մարտի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 27518.25 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 1966.67 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.19%-ով և կազմել 3245.38 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.11%-ով և կազմել 19784.65 կետ: