Մարտի 28-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 մարտ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

10:00-ին

«Հոլիդեյ Ինն» հյուրանոցում (Ամիրյան փ.2)

տեղի կունենա «Համընդհանուր ընդունման օր» տարածաշրջանային համաժողով՝ 6 երկրների մասնակցությամբ։ Կքննարկվեն համացանցում ազգային լեզուներով հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնելու հարցեր։ Հայաստանը միացել է Համընդհանուր ընդունում (Universal Acceptance) շարժմանը եւ տեխնիկական լուծումներ է մշակել ազգային .հայ դոմենի շրջանակում լիովին հայատառ էլ.փոստ ունենալու եւ հայատառ դոմենների կիրառման հնարավորություններն ընդլայնելու համար։ Այս աննախադեպ տեխնիկական լուծումը համաժողովում կներկայացնեն նաեւ հայ մասնագետները։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:30-ին

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումական կենտրոնում /Տիգրան Մեծի 38/

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարվելիք այցելության շրջանակներում նախատեսվում է շրջայց մասնագիտական կենտրոնում, որի ժամանակ տեղի կունենա նաև ուսումնական կենտրոնի հրուշակագործության լաբորատորիայի բացման արարողությունը: Շուրջ 70 հոգանոց պատվիրակության կազմում կենտրոնում ներկա կլինեն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, Ֆրանսիայում ՀՀ-ի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ռեգիոնի փոխնախագահներ, քաղաքապետեր:

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի ՀՀԿ Երիտասարդական կառույցի փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը: Թեմա՝ շրջափակված Արցախ. ՏԻՄ վերջին ընտրություններն ու հասարակական տրամադրությունը. սահմանային լարվածությունն ու թշնամու դիրքային առաջխաղացումը:

12:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևան քաղաքի ավագանու անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանի ասուլիսը՝ «Ի՞նչ է կատարվում Երևանի «կանաչ թոքերի» հետ» թեմայով: Պուրակները, հրապարակները, անտառները սովորաբար անվանում են քաղաքի «կանաչ թոքեր»: Երևանում այդ «թոքերը» տարեցտարի անշեղորեն նվազում են։ Արդյունքը՝ մայրաքաղաքի կենտրոնում փոշու մակարդակը 4-5 անգամ գերազանցում է թույլատրելի նորման։ Իսկ այս ամիս էլ բացարձակ հակառեկորդ է գրանցվել՝ թույլատրելի նորմայից 22 անգամ ավելի։

Մշակույթ

14:00-ին

ՀԳՄ կլոր սրահում

տեղի կունենա բանաստեղծ Արմեն Շեկոյանի ծննդյան 70 ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ:

14:00-ին

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում /Աբովյան 16/

տեղի կունենա Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակին նվիրված ֆոտոցուցահանդեսի բացումը:

V

Հայերեն Русский