Մարտի 25-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 մարտ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

13:00-ին

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ համայնքում

կկայանա ՀՀ Եռագույնի տեղադրման արարողությունը։ Ծրագիրն իրականացվում է «Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժման «Սահմանք քաջաց Դրոշն յուրյանց» նախաձեռնության շրջանակում։ Միջոցառումը կուղեկցվի մշակութային համարներով։ ՀՀ դրոշը տեղադրվում է Ռոդրիգո և Սիլվինա Նահապետյանների հովանավորությամբ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղափոխումը Արտանիշ իրականացնում է Շարժումը։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 96 06 41 06:

Մշակույթ

12:00-ին

Մատենադարանի գիտական մասնաշենքի 1-ին հարկում

Մաշտոցյան Մատենադարանի, «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և «Աննա և Հրայր Հովնանյան» հիմնադրամի հովանավորությամբ տեղի կունենա հայ միջնադարյան մանրանկարչության հանրառչակմանն ուղղված կրթական ծրագրի շրջանակում կազմակերպված «Մանրանկարչություն և դիզայն» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցահանդեսին կներկայացվեն Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաների աշխատանքները:

12:00-ին

ԵրեւանիՇառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջում (Բագրատունյաց 37)

տեղի կունենա«Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։ Իսկ երիտասարդ կատարողին այս տարի մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն ընտրել է առանց մրցույթի։ Նույն օրը, ժամը 14։00-ին քոլեջում տեղի կունենամամուլի ասուլիս, որի ընթացքում կհայտարարվի «Սլավյանսկի Բազար 2023» մանկական կատարողների հայաստանյան նախընտրական փուլի արդյունքներն ու երիտասարդ կատարողի անունը, ով Հայաստանը կներկայացնի «Սլավյանսկի բազար 2023»-ում: Լիլիթ Եղիազարյան՝094 56 18 19:

Հայերեն Русский

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել