Իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր պատգամավորներին ծանոթացնել բանակցային գործընթացի դրվագներին. պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնում է, որ իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին ծանոթացնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի դրվագներին, ինչի մասին հայտարարել են, սակայն ընդդիմությունից դեռևս արձագանք չկա:

«Արմենպրես»-ի հաղորմամբ` Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

«Թե ՀՀ վարչապետը, թե այլ պաշտոնատար անձինք անընդհատ առաջարկել են, որ ընդդիմությունը գա ու ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին և այլ դրվագների, որոնք կան այսօր Հայաստան-Ադրբեջան խոսակցության գործընթացում: Մենք, ըստ էության, չենք ստացել որևէ պատասխան, ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից: Տեղեկատվություն կրելը ենթադրում է նաև պատասխանատվությունը: Եվ մինչև այս պահը աշխատանքային քննարկման ռեժիմով բոլոր դրվագներին ծանոթանալուց ընդդիմության հրաժարվելը ես գնահատում եմ որպես պատասխանատվությունից խուսափում»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ իշխանական պատգամավորի՝ եթե այսօր էլ ընդդիմությունը հստակ ակնկալիք ունի ծանոթանալու բանակցային գործընթացի որոշ դրվագների, կարող են կապվել ԱԳ նախարարի հետ կամ այս հարցադրումները տալ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: Հովհաննիսյանն ընդգծեց՝ նախորդ օրը հարցուպատասխանին ընդդիմությունից ոչ ոք չի մասնակցել:

«Եթե ընդդիմությունը խոսում է, թե այս կամ այն հարցի մասին տեղյակ չեն, նրանք ունեն այդ հարցերին տեղեկանալու բոլոր հնարավորությունները: Մեր իշխանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել ընդդիմության համար՝ ծանոթանալու բանակցային գործընթացին: Մենք առաջարկել ենք, ընդդիմությունը «փախել է» պատասխանատվությունից»,-նշեց պատգամավորը:

ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանն էլ հիշեցրեց, որ ԱԺ-ում ընդդիմության ցանկությամբ և նախաձեռնությամբ ավելի վաղ հանդիպում է եղել Պաշտպանության նախարարի հետ: Եվ այսպիսով պատգամավորը որևէ խնդիր չի տեսնում, որ ընդդիմադիրները նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գան՝ հրավիրելով ԱԳ նախարարին:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ վարչապետի կողմից բազմիցս հնչեցված առաջարկը, որ, եթե ցանկանում եք ունենալ փակ հանդիպում, որի ընթացքում կլսեք, թե ինչ է բանակցվում, ինչ փաստաթղթեր են փոխանակվում, ապա ինքը պատրաստ է»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ վարչապետին որևէ մեկը չի դիմել:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը