Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պետրակովի առաջ խնդիր է դրել հաղթահարել Եվրո-2024 որակավորման արգելքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի առաջ դրված է խնդիր` հաղթահարել Եվրո-2024 որակավորման արգելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ուկրաինացի մարզիչը:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իմ առաջ խնդիր է դրել դուրս գալ Եվրո-2024-ի ընտրական փուլից»,-ասաց մասնագետը:

Պետրակովի խոսքով` առաջիկա խաղերում առաջնահերթը պետք է լինի սպորտային ասպեկտը: «Տղաները գիտեն իրենց պատմությունը, մի քանի ֆուտբոլիստ էլ կգան արտերկրից: Ես էլ գիտեմ ձեր պատմությունը: Պարզապես պետք է չափը չանցնենք: Ներեք ինձ, բայց առաջնայինը սպորտն է»,-ասաց նա:

Պետրակովը հայ ֆուտբոլիստների հետ առաջին հանդիպման ժամանակ դրական տպավորություն է ստացել:

Անդրադառնալով Եվրոպայի առաջնության ընտրական փուլում նույն խմբի մրցակիցներին` մասնագետը շեշտեց, որ ենթախմբում թույլեր չկան և ֆավորիտն էլ Խորվաթիայի ընտրանին է:

«Մեր խմբում ոչ մի թիմ թույլ տեսք չունի: Սա ֆուտբոլ է, և մրցակիցներին թերագնահատել պետք չէ: Կարծում եմ՝ հետաքրքրիր պայքար կծավալվի: Կցանկանայի, որ մրցաշրջանի մեկնարկից հաջողությունը մեզ ժպտա»,-առանձնացրեց նա:

Խոսելով հայկական ֆուտբոլով առկա խնդիրներից` նա շեշտեց, որ խնդիրներ կան պաշտպանների հարցում, ինչպես նաև դարպասապահի դիրքում:

Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։ Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։ Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։ Պետրակովը մինչ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը, գլխավորում էր Ուկրաինայի ազգային հավաքականը։

Հայերեն

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցել է 120 սփյուռքահայ պատանի

Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանային թողունակության աճի հարցերը