Մարտի 16-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 մարտ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:30-ին

Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում

կիրականացնեն բնակչության անվճար ակնային զննումներ, շաքարային դիաբետ ունեցողների հետազոտություն (գլիկոլիզացված հեմոգլոբինի թեստ, ակնահատակի լուսանկարում եւ դիաբետի վիճակի գնահատում) եւ հիշողության գնահատում: Աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Սաղմոսավան կայցելեն նաեւ «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ հիմնադիր Ջեյն Մահակյանը եւ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում /նոր հասցեն՝ Թումանյան 32, Թումանյանի շաուրմայի ձախ մուտք, դռան կոդը՝ 16/

կհյուրընկալվի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: Թեմա՝ երեք ամիս շրջափակված Արցախ. ՀՀ և Արցախի անվտանգությունը. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. նոր պատերազմի ռիսկերը:

12:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանի ասուլիսը՝ «Ինչպե՞ս զարգացնել երկրի տնտեսությունը» թեմայով:

Մշակույթ

14:00-ին

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում

տեղի կունենա մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Հովհաննեսի Ղազարյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում:

19:00-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռեմի Դյուրուն։ Փառատոնը կազմակերպվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հայերեն Русский

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով