Ադրբեջանը փորձում է ականներ դնել խաղաղության պայմանագրի տեքստում. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստում Ադրբեջանը դնում է ականներ, որ նույնիսկ դրա ստորագրումից հետո շարունակի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 14-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի՞նչ է ասում Ադրբեջանը. ասում է պատերազմում հաղթել եմ, էս ի՞նչ բանակցություններ եք վարում, առաջարկներ եք անում, հաղթել եմ, թուղթ եմ ուղարկում, 5 սկզբունքներս ուղարկել եմ, ստորագրեք, իսկ եթե 2023 թվականին չստորագրեք, ես լայնածավալ հարձակում եմ սկսում: Հիմա մեր լրագրողները, հասկանալով այս իրավիճակը, հարցնում են՝ հիմա կարող է՞ գնաք և ստորագրեք թղթեր, որոնք կապիտուլյացիա են Հայաստանի համար: Ես ասում եմ՝ ոչ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պատրաստ են գնալ այնպիսի լուծումների, որոնք կապահովեն կայուն և երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը բանակցային գործընթացում օգտագործում է սպառնալիքի լեզուն, ինչպես արել է նաև 44-օրյա պատերազմից առաջ: «Պատերազմից առաջ Ադրբեջանի բանակցային դիրքը հետևյալն էր՝ տվեք ինձ այն, ինչ ես ուզում եմ ստանալ պատերազմով, այլապես ես դա կստանամ պատերազմով: Ու դա շատ ծանր ընտրություն էր»,- նշեց նա:

Փաշինյանը հավելեց, որ այժմ միջազգային հանրության մոտ կարևոր դիրքորոշում է ձևավորվում, որը շատ սաղմնային վիճակում է, և որի վրա պետք է աշխատեն, որ ամրանա: «Մենք Ադրբեջանին առաջարկներ ենք ներկայացնում, բայց Ադրբեջանը մեր առաջարկների մեծ մասը ջնջած հետ է ուղարկում: Երբ մենք այս խնդիրը ներկայացնում ենք մեր միջազգային գործընկերներին, նրանք ասում են, որ դա խաղաղություն չի, որովհետև այն, ինչ առաջարկվում է, տևական խաղաղության չի բերի, հակառակը՝ կբերի նոր ճգնաժամերի: Մենք պատրաստ ենք գնալ լուծումների, որոնք թեկուզ մեր երազած լուծումները չեն, բայց կբերեն տևական և կայուն խաղաղության»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե գուցե, Ադրբեջանի պահվածը պայմանավորված է նրանով, որ խաղաղությունը ոչ թե խնդրում են, այլ պարտադրում, Փաշինյանը պատասխանեց, որ խաղաղությունը պետք է վաստակել, քանի որ նախորդ փորձը ցույց է տվել, որ պարտադրելն էլ չի աշխատում: Նրա խոսքով՝ նախկինում շատերը մտածել են, որ կարելի է պարտադրել խաղաղությունը, սակայն, եթե հնարավոր լիներ պարտադրել, ստորագրված կլիներ Հայաստանի պայմաններով պայմանագիր: Վարչապետն ընդգծեց, որ այժմ էլ Ադրբեջանն է մտածում, որ կարող է խաղաղություն պարտադրել, իսկ Հայաստանի իշխանությունն ասում է, որ կողմ չէ երկուստեք պարտադրելու քաղաքականությանը:

Հայերեն English Русский

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան

Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն «հայկական պետության ձևավորման»