Հույս ունեմ, որ Արցախը կինքնորոշվի և արցախցիներն իրենք կորոշեն իրենց ապագան. Նուբար Աֆեյանը՝ «Ապագա հայկականը» համաժողովի ընթացքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույս ունեմ, որ Արցախը կինքնորոշվի և արցախցիներն իրենք կորոշեն իրենց ապագան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ին «Ապագա հայկականը» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Հույս ունեմ, որ մի օր Արցախի ինքնորոշման հարցը կդրվի տարբեր ազգերի կողմից և արցախցիները կկարողանան իրենց ապագան կերտել իրենց ձեռքով»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Արցախում ստեղծված ճգնաժամին՝ Աֆեյանը նշեց, որ այժմ անորոշ ապագան մեծ ճնշում է առաջացնում արցախահայության առօրյա կյանքում, որովհետև, եթե ապագայի հանդեպ վստահություն չկա, ապա ընտանիքները կարող են մտահոգվել:

Անդրադառնալով համաժողովի կարևորությանը՝ «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիրը հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում իրատեսական ապագա ունենալու վերաբերյալ նոր գաղափարներ կծնվեն, որոնց իրագործմամբ կքայլեն առաջ:

«Սա քաղաքացիական հավաք է: Նախ, այս համաժողովից մենք ցանկանում ենք ստանալ գաղափարներ: Հայության մեջ այդքան էլ սովորություն չկա խոսելու ապագայի մասին, գաղափարներ փոխանցելու, որոշելու թե ո՞րն է ամենահաջող և իրատեսական ապագան: Այս համաժողովի ընթացքում պետք է հասկանանք այս հարցերի շուրջ որն է ժողովրդի կարծիքը և ըստ այդմ՝ քայլենք առաջ»,- շեշտեց համահիմնադիրը:

Նա հույս ունի, որ համաժողովի քննարկումների արդյունքները ընդունելի կլինեն բոլորի համար, այդ թվում՝ նաև Կառավարության:

«Այս համաժողովը տարբերվում է նրանով, որ մասնակիցները բոլորովին տարբեր են նախորդ համաժողովի մասնակիցներից: Նրանք ընտրված են պատահականությամբ և ներկայացնում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությունը: Իրենք պարզապես հայեր են, որոնք հետաքրքրված են կարևորագույն հարցերի քննարկումներին մասնակցությամբ: Նաև ձևաչափն է բոլորովին տարբեր. մենք այստեղ չենք նստում ու լսում դասախոսություններ, այլ միասին խոսում ենք, նույնիսկ վիճաբանում ենք, եթե անհրաժեշտ է: Վերջնական քվեարկությամբ որոշվում է, թե որոնք են ամենակարևոր հարցերը, որոնցով պետք է զբաղվենք: Մեր ապագայի կառուցման համար ի՞նչ ծրագրեր կան, որոնց կարող ենք հետևել»,- եզրափակեց Աֆեյանը:

Հայերեն

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,13 հա մակերեսով չորրորդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել

Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացել է Wine-House ներկայացման առաջնախաղը

Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով

Եվրոպական ինդեքսներ - 24/06/26

Ամերիկյան ինդեքսներ - 24/06/26