Մարտի 10-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 մարտ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

09:30-ին

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

կկայանա «ԴիջիԹեք» համաժողովի պաշտոնական բացումը:

V

18:30-ին

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն Digitec համաժողովի շրջանակում կստորագրվի Համագործակցության հուշագիրՀՀ էկոնոմիկայի, ԿԳՄՍ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև: Հուշագրով ՀՀ պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ ՀՀ ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների,կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentalsծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: Փաստաթուղթը կստորագրեն մի կողմից նախարարներ Վահան Քերոբյանը, Ժաննա Անդրեասյանը, Ռոբերտ Խաչատրյանը և մյուս կողմից՝ SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:Հուշագրի ստորագրմանը կհաջորդի ճեպազրույց լրագրողների հետ։

V

Պետական կառույցներ

11:00-ին

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում

տեղի կունենա ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավարԳայանե Սահակյանիասուլիսը: Թեմա. Հայաստանում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, կանխարգելիչ միջոցառումներն ու հետագա անելիքները:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:30-ից

«Դվին»

հյուրանոցում

մարտի 10-12-ը Երևանում տեղի կունենա առաջին համահայկական քաղաքացիական ասամբլեան՝ Ապագա Հայկականի համաժողովը, որը միջազգայնորեն հայտնի մասնակցային ժողովրդավարության ձևաչափի առաջին կիրառումն է հայկական իրականության մեջ։ Համաժողովը քննարկելու է «Ապագա Հայկականը» նախաձեռնության կողմից սահմանված 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն» և «Բնակչության աճ»: Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից գրանցված հազարավոր հայրենակիցներից թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ընտրվել են 200 մասնակիցներ՝ ապահովելով աշխարհասփյուռ հայության յուրօրինակ մանրակերտը: Ներկա կլինեն Համաժողովի համահիմնադիրները, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող պատվավոր հյուրեր:  

V

10:30-ին

Հանրապետության հրապարակից (նախկին «Նոյյան Տապան» գրախանութի մոտից)

կմեկնեն Կանաչ ուսուցման կենտրոն (Ձորաղբյուր), որտեղ կմեկնարկի գործարար հանդիպում HoReCa ոլորտի ներկայացուցիչների, տարբեր մարզերի գյուղատնտեսների, կանաչ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերների հետ։ Ներկաներին կողջունեն ԵՄ և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում տեղի կունենա «Ի՞նչ է կանաչ գյուղատնտեսությունը» թեմայով ինտերակտիվ քննարկում։ Կազմակերպիչները կապահովեն լրագրողների այցը Կանաչ ուսուցման կենտրոն և վերադարձը Երևան։ 055 122 422, Ինդիանա։

11:30-ին

Դիջիթեք ցուցահանդեսի Team-ի տաղավարում (Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, 2-րդ հարկ)

կկայանա Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանի ճեպազրույցը:Այս տարի Team-ը ցուցահանդեսին ներկայանալու էընկերությունների խմբով, որի մաս կազմող ընկերությունների պրոդուկտները, ծառայությունները և առաջարկած նոր տեխնոլոգիաները կներկայացվեն ճեպազրույցի ընթացքում։ Լրագրողները նաև հարցեր ուղղելու հնարավորություն կունենան ընկերությունների ներկայացուցիչներին։

V

14:00-ին

BŪRՕ work'n'roll-ում (Նալբանդյան 7/1)

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն ազդարարում են նոր՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» խորագրով համատեղ ծրագրի մեկնարկը, որի բացման հանդիսավոր միջոցառումը տեղի կունենաժամը 14:00-ին։ 093 085003:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

15:00-ին

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ)

տեղի կունենա ԵՊՀ և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «Ոսկի սերմեր երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի 4-րդ մրցանակաբաշխությունը։ Ծրագրի նպատակն է խրախուսել տաղանդավոր ուսանողներին և նպաստել կրթության առաջընթացին՝ սահմանելով կրթամրցանակներ՝ 44-օրյա պատերազմի հերոսների անուններով։ Միջոցառմանը նախապես հայտարարված մրցույթների հաղթողները կպարգևատրվեն դրամական մրցանակներով ու ԵՊՀ հավաստագրերով։ Մրցանակաբաշխությանը ելույթ կունենան ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ոսկի սերմեր» ծրագրի կրթամրցանակակիրները։

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Հենարան« մամուլի ակումբում

կհյուրընկալվի միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Թեմա՝ շրջափակված Արցախ. աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում. մեր երկրի արտաքին քաղաքականության կուրսը այս կոնտեքստում:

12:00-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ

տեղի կունենա Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա տեսակամուրջ։ «Աշխատանքային միգրացիան և միգրանտների սոցիալական պաշտպանության միջոցները ԵԱՏՄ երկրներում» թեմայով տեսակամրջին կմասնակցի ԵՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան:

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝«Ամուլսարի հանքը շահագործելու նոր փորձ. հաշվարկվա՞ծ են բնապահպանական, անվտանգային ռիսկերը»թեմայով։ Բանախոսներ՝ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան Նազելի Վարդանյան: Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Լիդիան Արմենիա ընկերությանը և Էկոնոմիկայի նախարարությանը։

Մշակույթ

18:00-ին

Հայաստանի ազգային պատկերասրահում /մուտքը՝ Արամի փողոցից/

կկայանա արդի հայ կերպարվեստի անվանի ներկայացուցիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի վերջին երկու տասնամյակների ստեղծագործական նվաճումները. 100-ից ավելի գեղանկար, գրաֆիկա, քանդակ։

19:30-ին

A1 Art Space-ում

տեղի կունենա Մերի Բադալյանի«Ապակե սիրտ»խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը։Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ հանրությանը հայկական արվեստի մեկ այլ դրսևորում՝ հյուսքերի, քարերի ու, թվում է թե,չհամադրվող նյութերի ամենաարվեստոտ ու հուզառատ համադրությունը։ Մերիի հետ առանձին հարցազրույց ունենալու ցանկության դեպքում զահգահարել +374 443 773 37

հեռախոսահամարով։

Հայերեն Русский

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին