Քաղաքականություն

Հայաստանը դիտորդներ կունենա Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը դիտորդներ կունենա Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2023 թվականի մարտի 15-22-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) կգործուղվի պատվիրակություն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, պատվիրակության կազմում կլինեն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Աշոտ Առուշանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիտորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի երրորդ քարտուղար Թամարա Հովնանյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սեդաննա Մարգարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում