Թիմ ընկերությունների խումբը ձեռք է բերել «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի նոր սեփականատեր է դարձել Թիմ ընկերությունների խումբը․ այս մասին հայտնել են իտալական Ռենկո ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անդրեա Դելլասանտան և Թիմ ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Թիմ ընկերությունների խմբից՝ ամփոփելով նախորդ 25 տարիներին հյուրանոցի գործունեությունը՝ Անդրեա Դելլասանտան նշեց, որ այն Ռենկոյի պատմության մեջ նշանակալի դեր ունի։

«1998-ին հյուրանոցը ձեռք բերելուց հետո մենք նախաձեռնեցինք դրա վերակառուցումը՝ պահպանելով այն նախնական տեսքը, որն ունեցել էր այս պատմական շենքը։ Այս գործարքով հյուրանոցի պատմության մեջ նոր էջ է բացվում»։

2004 թվականին «Երևան» հյուրանոցը դարձել է «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցային ցանցի անդամ, իսկ 2013-ից մինչև 2016 թվականը միացել նույն ընտանիքի «Ռոյալ Թուլիփ» բարձրակարգ հյուրանոցների ցանցին որպես 5-աստղանի հյուրանոց և վերանվանվել «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան»։ 2016 թվականից մինչ օրս հյուրանոցը մաս է կազմում Small Luxury Hotels of the World ցանցին և կոչվում «Գրանդ Հոթել Երևան»։

««Երևան» հյուրանոցը 95 տարի եղել է մեր մայրաքաղաքի խորհրդանիշը և այդպես էլ կմնա՝ շարունակելով ծառայել այն նպատակին, որի համար կառուցվել է։ Մենք անելու ենք ամեն ինչ հյուրերի բացառիկ փորձառությունն ապահովելու և նրանց երևանյան հանգիստը հիշարժան ու հաճելի դարձնելու համար»,- իր խոսքում ասաց Թիմ ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ հավելելով, որ սեփականատիրոջ փոփոխությունից հետո հյուրանոցի անձնակազմի փոփոխություն չի նախատեսվում։

Նշենք, որ երկու ընկերությունների միջև գործարքն իրականացվել է Ակբա բանկի ֆինանսավորմամբ։

Թիմ ընկերությունների խմբին են պատկանում նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող Team Telecom Armenia, Team Systems, Team Solutions, TeamPay ընկերությունները, ինչպես նաև Buy.am առցանց մոլը։

Հայերեն English

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել