5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
07 մարտ, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
13:00-ին |
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում |
տեղի կունենա Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի, մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանի ասուլիսը: Թեմա. Մարմնամարզության աշխարհի գավաթի արդյունքների ամփոփում: |
V |
|
15:30-ին |
Հայաստանի պատմության թանգարանում |
տեղի կունենա Տիգրան Սարգսյանի «Չմատնող կանայք. 69-րդ հոդվածով մեղադրյալները (արխիվային նյութեր և բանավոր պատմություններ)» գրքի շնորհանդեսը և արխիվային նյութերի ժամանակավոր ցուցահանդեսի բացումը։ Միջոցառումն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ։ Գրքում ներկայացված են 1935-1946 թվականներին ստալինյան բռնաճնշումների ենթարկված 108 կանանց պատմությունները։ Նրանք մեղադրվել են ստալինյան շրջանի Հայաստանի քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով՝ իրենց ամուսինների, եղբայրների, գործընկերների «հանցավոր» գործունեությունը խորհրդային իշխանություններին ՉՄԱՏՆԵԼՈՒ համար։ Նույն խորագրով ժամանակավոր ցուցադրության շրջանակում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Եվգենյա Գյուզալյանի արխիվից բնօրինակ լուսանկարներ, օրագրեր, աշխատանքային գրառումներ և այլն: |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
18:30-ին |
ՀԲԸՄ դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2) |
տեղի կունենա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումների ժողովածուի՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ կազմված ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) և հետնախագահական շրջանի չորս (2018-2022) տարիներին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նրա հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածներն ու հարցազրույցները: Միջոցառման բանախոսները կանդրադառնան նշված ժամանակահատվածում Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ իրականացված քաղաքականությանը: |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
12:00-ին |
«Հենարան» մամուլի ակումբում |
կհյուրընկալվի ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: Թեմա՝շրջափակված Արցախ. հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունները. ՀՀ և Արցախի անվտանգությունը. նոր պատերզամի ռիսկերը: /«Հենարան» մամուլի ակումբի նոր հասցեն՝ Թումանյան 32, «Թումանյանի շաուրմա»-յի անմիջապես հարևանությամբ գործող ձախ մուտքի երկրորդ հարկ: Հասցեի հետ կապված կարող եք զանգահարել ակումբավար Լիանային091 555 148հեռախոսահամարով/: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
14:00-ին |
Գրողների միության կլոր սրահում |
Կանանց միջազգային օրվա առթիվ կկայանա հանդիպում ՀԳՄ անդամ կին ստեղծագործողների հետ։ |
V |
|
16:00-ին |
Թեքեյան կենտրոնում (Խանջյան 50) |
կկայանա ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարջյանի, Հուրի և Սալբի Իփեքճյանների, Աիդա Սանթուրյանի՝ «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը՝ նվիրված կանանց տոներին։ Ցուցադրության կներկայացվի 100-ից ավել ասեղնագործ աշխատանք։ Ասեղնագործության վարպետները տարիներ առաջ Հայաստան են եկել Սիրիայի տարբեր հայաշատ քաղաքներից՝ իրենց հետ բերելով Մարաշի, Ուրֆայի, Վանի, Սվազի և այլ շրջանների ասեղնագործության ավանդույթները։ |