Քաղաքականություն

ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում չի անդրադարձել Արցախում Բաքվի իրականացրած դիվերսիային

1 րոպեի ընթերցում

ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում չի անդրադարձել Արցախում Բաքվի իրականացրած դիվերսիային

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտի 5-ի տեղեկագրում չի անդրադարձել մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում իրականացրած դիվերսիոն հարձակմանը, թեև ՌԴ խաղապահ զորախմբի զինծառայողները եղել են հարձակման վայրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ՊՆ տեղեկագրում նշվել է, որ խաղապահների հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմեքենաների անարգել երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ։ Զորակազմը ապահովել է մարդասիրական բեռով իր ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

ՀՀ ԱԳՆ-ն ահաբեկչություն է որակել Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիան, որի ընթացքում զոհվել է Արցախի ՆԳՆ ոստիկանության երեք զինծառայող, ևս մեկը վիրավորվել է։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում