3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
03 մարտ, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
15:00-ին |
Սայաթ-Նովայի պող. և Աբովյան փող. խաչմերուկում |
Մարտի 3-ը Հայաստանում նշվում է որպես գործարարի օր, այս օրը նաև «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Առաջնորդվելով օրվա խորհրդով՝ հայկական ամենամեծ բիզնես ակումբի անդամները կայցելեն հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մաթաշյանցի արձանի մոտ և իրենց հարգանքի տուրքը կմատուցեն։055323903 |
|
|
16:00-ին |
«Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի ՎԻՊ սրահում |
Սահմանադրական բարեփոխումների համատեքստում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում՝ սոցիալ-տնտեսական իրավունքների սահմանադրական կարգավորումների վերաբերյալ: Միջոցառումը կազմակերպում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը: Կլոր սեղան-քննարկման մոդերատոր՝ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյան: |
|
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
15:00-ից |
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում /2-րդ մասնաշենք, 2-րդ հարկի ճեմասրահ/ |
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ տեղի կունենա ՈԱԱԿ փորձագետների համաժողով՝ «Հավատարմագրման ազդեցությունը մասնագիտական կրթության որակի մշակույթի ձևավորման վրա» թեմայով։ Համաժողովը կմեկնարկի ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի բացման խոսքով, ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։ Միջոցառման ընթացքում ավելի քան 80 փորձագետներ կքննարկեն հավատարմագրման սահմանած առաջնահերթությունները և ազդեցությունները World Café ձևաչափով, այնուհետև տեղի կունենա պանելային քննարկում՝ «Հավատարմագրումն ապագայում» թեմայով։ |
V |
|
|
Մշակույթ |
|
|
|
14:00-ին |
Գրողների միության կլոր սրահում |
Գրողների միջազգային օրվա առթիվ տեղի կունենա հանդիպում-զրույց Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն, արձակագիր Հայկ Հարությունյանի և նկարիչ Արամ Իսաբեկյանի հետ։ |
|
|
15:00-ին |
Հայաստանի պատմության թանգարանում |
տեղի կունենա Բեյրութի Հայկազյան համալսարանի կողմից 2022-ին հրատարակած «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի 42/1 եւ 42/2 համարների շնորհանդեսը։ Հայկազյան համալսարանը Լիբանանում պետական ճանաչման արժանացած և ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է: Համալսարանը հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդեսը» 1970 թվականից։ Շնորհանդեսի ավարտին Հայաստանի պատմության թանգարանի և Հայկազյան համալսարանի միջև կկնքվի համագործակցության հուշագիր։ |
V |