Արագած լեռան լանջին լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. կառավարությունը հավանություն տվեց ծրագրին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապարան համայնքում լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. ընդհանուր ներդրումային ծավալը 190 մլն դոլար է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունը մարտի 2-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն:

«Ծրագիրը նախատեսում է «Արագած» լեռան լանջին լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում, որը վերաբերվելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին: Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներ: Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որ գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն: Այնտեղ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն: Կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ և 104 հազար 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Այս ծրագիրը քննարկման է ներկայացվել դեռևս 2019 թվականի նոյեմբերին, դրա վերաբերյալ 2020 թվականի մարտին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Սակայն պատերազմով, կորոնավիրուսով, նաև մրցակցային այլ ծրագրերի առկայության պատճառով 2021 թ. օգոստոսին վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը որոշում է կայացրել հավանություն տալ հենց այս նախագծին: «Մենք, ըստ էության, ստեղծում ենք օրինակելի համայնք, որը բարձրադիր գոտում տալու է ինքնաբավ և կայուն ապրելու միջավայր»,-նշեց Քերոբյանը՝ կարևորելով ծրագիրը:

Կառավարությունն ըստ էության համաձայնություն է տալիս հողատարածքի ուղղակի վաճառքին:

«Մենք գերակա շահի վերաբերյալ որոշում ենք կայացնելու 113 հա տարածքի վերաբերյալ: Եվ 3643 հա տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի ենք հավանություն տալու, որ Ապարան համայնքը կնքի: Բացի այդ՝ ընկերությունը կօգտվի նաև մեր «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» ծրագրից, որի շրջանակներում մենք որոշակի ենթակառուցվածքային օժանդակություն ևս կտրամադրենք»,-ասաց նախարարը:

Ծրագրի իրագործողը «Ռիդ» ընկերությունն է:

Փոխվարչապետը Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ գնահատումը պետք է իրականացվի խոշոր 4 աուդիտորական ընկերություններից մեկի կողմից: Եթե 4-րդ տարվա ավարտին փաստացի կատարված ներդրումները չգերազանցեն 20 մլրդ դրամը, ապա փաստացի կատարված ներդրումների պակաս չափի նկատմամբ նախատեսվել է որոշակի ֆինանսական տուգանային միջոց: 7-րդ տարվա ավարտին ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով պետք է ավարտված լինի: Եթե այդպես չլինի, ապա ներդրողը կամ պետք է հրաժարվի այն վարձակալված տարածքների նկատմամբ իրավունքից, որը կառավարությունը սահմանափակում ու տրամադրում է իրեն, կամ պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարել տարեկան 500 մլն դրամ, որ շարունակի պահպանել իր վարձակալության իրավունքներն այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտել բոլոր 4 բաղադրիչներով խոստացած ներդրումները:

Հայերեն English

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար