Մարտի 2-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 մարտ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային Ժողովում

Կշարունակվի ԱԺ նիստը:

V

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

ՀՀ նախարարություններ

12։00-ին

«Դաբլթրի բայ հիլթն» հյուրանոցի «Միլանո» սրահում։

Միջոցառմանը Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել հետադարձ նամակով կամ զանգահարելով Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն011 597 212հեռախոսահամարով։

…. կկայանա «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» ՍՊԸ-ի (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակմամբ համաձայնագրի ստորագրման արարողությունը։

Փաստաթուղթը կստորագրեն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերը։

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը:

Հրավիրում ենք լուսաբանելու միջոցառումը։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

19:00-ին

ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2)

ՀԲԸՄ-ն սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու Հայաստանում ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների «Հարթակ. երկխոսություն` Արցախում և այլ ճգնաժամային գոտիներում ինտերնետ հասանելիության մասին» հանդիպում-քննարկմանը:

14:00-ին

«Ալեքսանդր» հյուրանոցի «Դվին» սրահում

տեղի կունենա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կանանց հզորացման սկզբունքներին նվիրված«Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության»միջոցառումը, որը կազմակերպվել է ՄԱԶԾ-ի կողմից՝ Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համագործակցությամբ:

Ամբողջ աշխարհում ֆոնդային բորսաները կազմակերպում են զանգի հնչեցման արարողություն՝ բարձրացնելու իրազեկությունը ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց հզորացմանը վերաբերող Կայուն զարգացման նպատակ 5-ի առաջմղման գործում մասնավոր հատվածի առաջնային դերի վերաբերյալ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին, «ՄԱԿ կանայք» կազմակերպության ներկայացուցիչ Դիոն Բաթերսբին, Հայաստանի Ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Հայաստանի և Վրաստանի բանկային ոլորտի ղեկավարներ, փորձագետներ։

Միջոցառման ընթացքում հայաստանյան 14 մասնավոր ընկերություններ կստորագրեն Կանանց հզորացման սկզբունքների (ԿՀՍ) համատեղ հայտարարգիր։

Մշակույթ

13:00-ին

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

տեղի կունենա մամլո ասուլիս աշխարհահռչակ Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ​​ակադեմիական թատրոնի` մարտի 3-ին և 4-ին կայանալիք հյուրախաղերի վերաբերյալ: Յակոբսոնի անվան բալետի թատրոնի արտիստները կներկայացնեն Լ. Մինկուսի ԴՈՆ ԿԻԽՈՏ բալետային ներկայացումը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին, դիրիժոր՝ Իգոր Վլադիմիրովիչ Տոմաշևսկի:

Ասուլիսի հիմնական բանախոսներն են`

ü ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյան

ü Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան

ü Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տօրենի գլխավոր խորհրդական և գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյան

ü Յակոբսոնի անվան բալետի պետական ​​ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ֆադեև Անդրիան Գուրիևիչ

ü Յակոբսոնի անվան բալետի պետական ​​ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Ելենա Չերնովա

ü Յակոբսոնի անվան բալետի պետական ​​ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Վյաչեսլավ Սպիլչևսկի

Լրագրողների մուտքը՝ Օպերայի թատրոնի ծառայողական մուտքից:

Խնդրում ենք ասուլիսին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Շնորհակալ կլինենք ձեր մասնակցության և լուսաբանման համար։

Հայերեն Русский

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին