Մարտի 1-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 մարտ, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային Ժողովում

աշխատանքը կշարունակի ԱԺ հերթական քառօրյա նիստը:

13:30-ին

ԱԺ 334 դահլիճում

տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը:

Պետական կառույցներ

10:00-ին

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ)

կմեկնարկի «Հայաստանի հեռանկարներն արդի ուռուցքաբանության թերանոստիկայում» (APRICOT 2023) միջազգային գիտաժողովը, որի հիմնական թեման է «Մագնիսական նանոնյութերը կենսաբժշկության մեջ. սինթեզ և ֆունկցիոնալացում»: Գիտաժողովին կմասնակցեն ֆիզիկոսներ, քիմիկոսներ և կենսաբաններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Հնդկաստանից: Գիտաժողովի ընթացքում կանցկացվի MaNaCa 3-րդ ամառային դպրոցը, որը «Twinning/Horizon 2020» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև մարտի 4-ը:

11:00-ին

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում

տեղի կունենաՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հաշվարկային կենտրոն»-ի գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանիասուլիսը: Թեմա. Հայաստանում էներգետիկ շուկայի ազատականացման մեկ տարին. գրանցված արդյունքներն ու առաջիկա ծրագրերը:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն

մամուլիկենտրոնում

տեղի կունենա զրույց՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ԽՍՀՄ պետական մրցանակի և բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Հայպետնախագիծ» ինստիտուտի նախկին տնօրեն Հրաչյա Պողոսյանի հետ՝ «Որքանով են սեյսմակայուն երևանյան բարձրահարկերը» թեմայով: Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որտեղ մեկ գիշերվա ընթացքում փլուզվեցին ոչ միայն հին շենքերը, այլև էլիտար նորակառույցների ամբողջ թաղամասեր, հայ հասարակության մեջ հարց բարձրացավ, թե որքանո՞վ են սեյսմակայուն նորակառույցները մեր երկրում և ինչ վիճակում է գտնվում դեռևս խորհրդային տարիներին կառուցված բնակարանային ֆոնդը:

13:30-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում

կկայանա Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի պատվավոր անդամ, WBC( World Boxing Council) հայաստանյան գրասենյակի համահիմնադիր, Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչ, գործարար, բարերար Արմենակ Երիցյանի մամուլի ասուլիսը: Թեման՝ «Պրոֆեսիոնալ բռնցքամարտը Հայաստանում ու WBC հայաստանյան գրասենյակի գործունեությունը»։ Արմենակ Երիցյանը կխոսի նաև վերջերս Մեքսիկայի Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, որում հայ գործարարը մեծ դեր է ունեցել։

14:00-ին

Մեդիա կենտրոնում

կքննարկվի«Ոստիկանության բարեփոխումներ. համակարգը դիմադրում է. ինչո՞ւ»թեման: Բանախոսներ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան:

Հայերեն Русский

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին