Փետրվարի 28-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 փետրվար, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային Ժողովում

տեղի կունենա ՀՀ ԱԺ հերթական նիստը:

V

10:00-ին

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

կայցելի Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը: Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները Ծիծեռնակաբերդում կարող են իրենց հարցերն ուղղել պատվիրակության անդամներին:

V

14:00-ին

«Անի Գրանդ Հոթել» հյուրանոցի«Արենի»

սրահում (Հանրապետության 65, մուտքը՝ Վարդանանց փողոցի կողմից)

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Դատական գործեր ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների.խնդիրներ և միտումներ»թեմայով կլոր սեղանին։ Բացում՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, քննարկման մոդերատոր Աշոտ Մելիքյան, ողջույնի խոսք՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերս: Կներկայացվեն2021-2022թվականների ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների դատական գործերի մոնիտորինգի արդյունքները, դրանք կքննարկվեն օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փաստաբանների, իրավապաշտպանների, լրագրողների և մեդիա փորձագետների մասնակցությամբ։ Մոնիտորինգի տվյալների հիման վրա պատրաստվել է վերլուծական զեկույց, որը կներկայացվի միջոցառման մասնակիցներին և կհրապարակվի khosq.amկայքում:

V

19:00-ին

«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում

կկայանա «Անմահների ժամանակը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը։ «Կամավորական շարժում» գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակի մարտիկները Վարագնաթաղի մարտագծում, բացառիկ սխրանքով, կասեցրեցին թուրք գրոհայինների լայնածավալ հարձակումը՝ թույլ չտալով ելուզակներին թափանցել Մարտակերտ և Եղնիկների պաշտպանական գոտի։ Այդ հերոսական կռվում. Պռոշյան համայնքում ձևավորված դասակի քսանվեց մարտիկներից քսանը քաջաբար զոհվեցին։ Կինոբեմադրիչ Սամվել Թադևոսյանի փաստագրական կինոպատումը նվիրված է «Կամավորական գումարտակի» մարտիկներին և մասնավորապես Կոտայքի շրջանի Պռոշյան համայնքի քսան զոհված կամավորականների սխրանքին ու անմար հիշատակին։ Մուտքն ազատ է։

Մշակույթ

14:00-ին

«Մետրո» թատրոնի դահլիճում

տեղի կունենա ցերեկույթ՝ նվիրված դերասան, բեմադրիչ, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոն»-ի ղեկավար Համլետ Թադևոսյանի ծննդյան 70-ամյակին։ Հոբելյանական միջոցառման ընթացքում ողջույնի խոսք կասեն հոբելյարի ընկերները, խաղընկերները: Երաժշտական ու թատերական կատարումներով միջոցառմանը հանդես կգան Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաները: Կցուցադրվի Հ.Թադևոսյանի ստեղծագործական ուղու մասին պատմող ֆիլմ։

17:00-ին

Նկարիչների միությունում

տեղի կունենա Վան Սողոմոնյանի անհատական ցուցահանդեսի բացումը:

Հայերեն Русский

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին