Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն փետրվարի 23-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն ահազանգել է տարածաշրջանում տիրող մտահոգիչ իրավիճակի մասին։ Վերջինս, մասնավորապես, հայտնել է, որ2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի և դրա արդյունքում ՀՀ ինքնիշխան որոշ տարածքների օկուպացիայից հետո Ադրբեջանը երկու ամսից ավելի արգելափակել է Լաչինի միջանցքը՝ստեղծելով լրջագույն հումանիտար ճգնաժամ և ծանր հետևանքներ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերի համար։

Քրիստիան Տեր-Ստեփանյանն ընդգծել է, որ2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտող նման քայլը միջազգային հանրության քննադատություններին է արժանացել և բազմաթիվ միջազգային դերակատարներ պահանջել են Ադրբեջանից դադարեցնել այդ արգելափակումը։

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն իր հերթին ողջունել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումը, որով դատարանն Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժ ապահովելու համար (ՖՄԿ-ն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում

Հանդիպման ընթացքում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը և ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչը քննարկել են նաև Հայաստանի և Կազմակերպության միջև համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։

Հայերեն English Français Русский Türkçe

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը