4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
24 փետրվար, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
11:00-ին |
Ազգային ժողովի նիստերի դահլիճում |
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
11:00-ին |
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում |
տեղի կունենաՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի ղեկավար Հերմինե Հարությունյանի,«իԳործ» ծրագրի մասնակից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակից Անի Հարությունյանի ասուլիսը: Թեմա.մեկնարկել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի այս տարվա փուլը, որը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներիին 1 տարի ժամկետով աշխատել Հայաստանի 20-ից ավելի գերատեսչությունում: |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
09:30-ից |
Մատենադարանում |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ կազմակերպվում է գիտագործնական համաժողով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին։ Համաժողովի ընթացքում ելույթ կունենան մի շարք գիտնականներ, պետական, հասարակական և քաղաքական գործիչներ։ Համաժողովի մուտքը հրավերով է, ուստի խնդրում ենք վայրի մասին տեղեկատվությունը նախապես չհանրայնացնել։ Խնդրում ենք համաժողովը լուսաբանող բոլոր նյութերում շեշտել, որ միջոցառումը կազմակերպվում է շուրջ մեկ տասնյակ նախաձեռնող կազմակերպությունների կողմից։ Համաժողովը նախաձեռնող կազմակերպություններն են՝ «Համախմբում» շարժում, « 5165» շարժում, «ԱՐԱՐ» հիմնադրամ / ARAR Foundation, «Թեքեյան» մշակութային միություն, Genesis Armenia - «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամ, Այլընտրանքային նախագծեր խումբ/ Alternative Projects Group, «Կոնցեպտուալ Հարթակ» - Conceptual Platform, «Ազգային արժեք ակումբ», Քաղաքագետների հայկական ասոցիացիա: |
V |
|
|
Մշակույթ |
|
|
|
10:00-ից |
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկ»-ում |
կգործի «Սիրանուշ Աղաջանյան. թիթեռներ» ցուցադրությունը։ Սիրանուշ Աղաջանյանը այն եզակի արվեստագետներից է Հայաստանում, ով, կարելի է ասել, միայնակ ստանձնել է աշխարհի ամենահին արվեստային տեխնիկաներից մեկի՝ խճանկարի վերածնունդը և վերաիմաստավորումը ժամանակակից արվեստի, այդ թվում՝ սթրիթ արթի ուղեծրում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում և Արցախում նա ստեղծեց մեծածավալ խճանկար-թիթեռներ՝ «Հետպատերազմյան թիթեռներ/Սիրահարանք» անվանումով։ |