4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
23 փետրվար, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ կառավարություն |
|
|
|
11:00-ին |
Կառավարությունում |
տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: |
|
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
11:00-ից |
Երևանի քաղաքապետարանում /Արգիշտի փ. 1/ |
Երեւանի քաղաքապետարանի եւ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվելու է «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով: Ինվազիվ ծառերի հեռացում» խորագրով գիտական աշխատաժողով: Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան. Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը, գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը, ինչպես նաեւ ոլորտում նշանակալի ներդրում ունեցած փորձագետներ: |
|
|
15:30-ին |
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում |
տեղի կունենաՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն»-ի տնօրեն Տիգրան Դադունցի ասուլիսը: Թեմա. էլեկտրոնային պայմանագրեր կնքելիս քաղաքացին կլինի ավելի պաշտպանված. սպասվող օրենսդրական փոփոխությունները: |
|
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
15:30-ին |
«Անի Գրանդ հոթել»-ի «Արենի» սրահում |
կկայանա փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսիի, հունգարացի խորհրդարանական, Արցախի հետ բարեկամության խմբի անդամ Աթիլա Արա-Կովաչի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում փետրվարի 21-24-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստան են այցելել ԵԽ պատգամավորներ։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ։ |
|
|
15:30-ին |
«Երևան Փլեյս» հյուրանոցում (Վ.Սարգսյան փող. 26/1) |
կկայանա «Ռուսաստանի՝ Ուկրաինայում վարած պատերազմի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» հետազոտության արդյունքների ներկայացում և քննարկում: Ողջույնի խոսք՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավարի տեղակալ Մաթիաս Հեսպե: Վարող՝ Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյան: Միջոցառումն ուղեկցվելու է հայերեն-անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: |
|
|
18:00-ին |
«Հոլիդեյ Ինն Երևան-Հանրապետության Հրապարակ» հյուրանոցի «Երևան» սրահում (Ամիրյան 2) |
կկայանա Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի բացման արարողությունը։ Բացմանը ներկա կլինեն ասոցիացիայի Խորհրդի անդամներ՝ նախագահ, հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանը, գիտական խորհրդի ղեկավար, ՀՀ ԱՆ Առողջապահության ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մկրտչյանը, ՀՀ առողջապահության նախարարի հոգեբուժության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն, նարկոլոգ Սուրեն Նազինյանը, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներ և ոլորտի առաջատար գործիչներ։ |