Փետրվարի 21-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 փետրվար, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

ԱԺ 314 դահլիճում

կկայանա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովինիստը:

V

14:00-ին

ԱԺ 414 դահլիճում

նիստ կգումարիԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

V

Պետական կառույցներ

15:00-ին

Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում

Արցախյան ազատագրական շարժման 35-ամյակի առիթով «IYOUWE» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Արցախ Ի՛մ Հավերժ» խորագրով միջոցառման: Միջոցառման առաջին մասում կներկայացվեն Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախյան մշակութային կենտրոնների և անհատների աշխատանքները: Միջոցառման բանախոսների ելույթները նվիրված կլինեն արցախյան շարժման 35-ամյա ճանապարհի արժևորմանը, մերօրյա մարտահրավերներին:

Կազմակերպիչներ՝ IYOUWE ՀԿ, Թեքեյան կենտրոն, ՀՀ-ում ԱՀ կառավարության Օպերատիվ շտաբ, ՀՀ ԳԱԱ, ԼԱՄԵԴԻԱ Օնլայն Հարթակ, «Կատարո» գինու գործարան:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

19:00-ից

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը

(գործընկերությամբ ՀՀ լեզվի կոմիտեի, ԵՊՀ-ի, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի, Արցախի պետական համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Բրյուսովի անվան պետական համալսարանի, ԵՊԲՀ-ի, Գավառի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, Շիրակի պետական համալսարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի) կազմակերպում է Մայրենիի օրվան նվիրված առցանց միջոցառում, որի ընթացքում հայերենը ներկայանալու է իր տարածաժամանակային բազմազանությամբ (գրաբար, միջին հայերեն, գրական արևելահայերեն, գրական արևմտահայերեն, բարբառներ): Կհնչեն խոսքի նմուշներ նաև այլ լեզուներով: Միջոցառմանը կմասնակցեն գիտաշխատողներ, դասախոսներ, մանկավարժներ, սովորողներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Սփյուռքից:

Մշակույթ

15:00-ին

Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո

տեղի կունենա «Ղարաբաղյան շարժում-35» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։ Ներկայացվելու են լուսանկարներ և փաստաթղթեր ինչպես թանգարանի ֆոնդերից, այնպես էլ անհատ ուսումնասիրողների արխիվներից: Նույն օրը՝ «Ղարաբաղյան շարժում-35» խորագրով ցուցադրությունից հետո կտրվի Հայաստանի պատմության թանգարանի և Ամերիկայի հայկական թանգարանի կողմից նախաձեռնված «Արցախի գանձերը. առցանց ցուցահանդես 15 հայկական թանգարաններից» առցանց ցուցահանդեսի մեկնարկը։

V

18:30-ին

Ռուսական արվեստի թանգարանում (Իսահակյան 38, պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածու)

տեղի կունենա «Ստրատումիզմ» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ստրատումիզմ / քարաշխարհի արվեստը - նոր ուղղություն է գեղանկարչության և գրաֆիկայի արվեստում։ Այս սահմանումը 2021թ. տվել է հենց ինքը՝ գեղանկարիչ Արմեն Ռոնովը: Քարաշխարհի լեզուն Ստրատումիզմն է՝ ուղեցույց դեպի բնաշխարհ։ Անհետացած բույսերի և կենդանիների միայն աննշան մասն է վերածվում բրածոների։ Որպես կանոն, նկարիչն ինքն է ստեղծում դրանք՝ ըստ իր տեսլականի և երևակայության, որի միջոցով մարդիկ հնարավորություն են ունենում տեսնելու, զգալու, թե ինչպես է արդի աշխարհը գոյատևել և վերածվել Ճեղքվածքի՝ Քարաշխարհ պարտեզի: 2009 թվականից Հայաստանի նկարիչների միության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է: Արմեն Ռոնովի աշխատանքները ներկայացված են պետական եւ մասնավոր հարթակներում եւ հավաքածուներում։

Հայերեն Русский

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին