Քաղաքականություն

Շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանի վրա ևս միջազգային ուշադրություն լինի․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանի վրա ևս միջազգային ուշադրություն լինի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը միջազգային հանրության ավելի շատ ուշադրության կարիքն ունի՝ առկա ռիսկերի պայմաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։

«Գլոբալ կայունությունը կարող է բարելավել իրավիճակը մեր տարածաշրջանում, որովհետև դուք գիտեք, որ արդեն երկար ժամանակ ողջ միջազգային ուշադրությունը հասկանալիորեն կենտրոնացած է Ուկրանիայի վրա, և դա ստեղծում է նոր ռիսկեր մեր տարածաշրջանի համար։ Շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանի վրա ևս միջազգային ուշադրություն լինի, որովհետև ես կարծում եմ, որ շատ ռիսկեր կան։ Որն է մեր մոտեցումը։ Մենք հավատարիմ ենք մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարագին, որովհետև մենք հավատում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգն ավելի լավը կդարձնեն իրավիճակը մեր տարածաշրջանի շուրջ։ Մենք կարծում ենք, որ սա շահավետ է ողջ տարածաշրջանի համար, իսկ մեզ համար շատ կարևոր է՝ աշխատանքի մեր մասն անելու առումով»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում