5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
20 փետրվար, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ նախարարություններ |
|
|
|
10:00-ին
|
Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում (Երևան, Մամիկոնյանց փող., 31 շենք) |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը գիրք նվիրելու օրվա շրջանակում այցելելու են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց: |
V |
|
11:45-ին |
ՀՀ ՆԳՆ մամուլի սրահում /Նալբանդյան 130, երկրորդ հարկ/ |
տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում Թուրքիայում և Սիրիայում իրենց առաքելությունն ավարտած Փրկարարական ծառայության աշխատակիցները կներկայացնեն կատարված աշխատանքը: 011-56-02-63: |
V |
|
15։00-ին
|
Հոլիդեյ Ինն Երևան հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան 2)
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համատեղ նախաձեռնում են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից բխող գործողությունների ծրագրի հանրային քննարկում: Ելույթ կունենան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը, կրթական միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում կներկայացվի նաև Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի տրամադրած՝ կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությամբ «ՍԻՎԻՏՏԱ ԱՄ» կազմակերպության կողմից իրականացված Հայաստանի կրթության ոլորտի վերլուծությունը:
|
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
10:00-ին |
«Շենգավիթ» ԲԿ-ի ներսում /Մանանդյան 9/ |
կկայանա «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի բացման արարողությունը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա կլինեն. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Սիմենս» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը, առաջատար մասնագետներ, բժշկական կենտրոնի ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք: Հեռ․ 099 21 87 40 – Անուշ |
V |
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
13:30-ին |
ԵՊՀ պատմության ֆակուլտետիմեծ դահլիճում (Աբովյան 52, ԵՊՀ6-րդ մասնաշենք) |
ի նշանավորումնԱրցախյան շարժման 35-րդ տարեդարձի, կկայանա «Գիտական Արցախ» պարբերականի2022թ. հոբելյանական 4-րդ(15-րդ) համարի շնորհանդես-քննարկումը: Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման նախաձեռնությամբ հրատարակվող «Գիտական Արցախ» պարբերականըՀՀ ԲՈԿ-ի նախագահի 2023թ. փետրվարի 15-ի թիվ 56Ա հրամանովընդգրկվել է Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2023 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում: «Գիտական Արցախ»-ի 15-րդ համարից մեկնարկել ենք նոր շարք՝ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ,որի նպատակն էներկայացնել Արցախի, այնուհետև՝ Հայաստանի հերոսների կյանքը, անցած ճանապարհը, գործունեությունը և ազգային գաղափարախոսությունը, ինչն օրինակելի կլինի մատաղ սերնդի հայեցի դաստիարակության համար: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
11:00-ին |
Ռուսական տուն. Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում՝ Բաղրամյան 34 հասցեում, |
տեղի կունենա Հովհաննես Թումանյանին նվիրված կրթական-լուսավորչական ծրագրի ամփոփումը: Ծրագրին մասնակցել են ռուսական դպրոցների կամ ռուսական թեքումով դասարանների աշակերտներ: |
V |
|
18:30-ին |
«Զանգակ»գրատան Աբովյանի մասնաճյուղում |
Հովհ.Թումանյանի ծննդյան 154-ամյակի և Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում տեղի կունենա«Թումանյանի զավակները» մատենաշարով Հովհաննես Թումանյանի թանգարանի կողմից հրատարակված5 գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կվարիգրականագետ ԱրքմենիկՆիկողոսյանը։ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրինություն: |