3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
19 փետրվար, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
10:00-ից |
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում |
կկայանա Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառի փակման միջոցառումը: Միջոցառումը տեղի կունենա փետրվարի19-ին՝ Գիրք նվիրելու օրը, որը նաև Հ.Թումանյանի ծննդյան օրն է: Տոնավաճառի փակման օրը տեղի կունենա գրադարանի արդեն ավանդական դարձած«Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցանականեր կհանձնվեն2022թ. լավագույն ընթերցողներին: |
|
|
12:00-ից |
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում |
Երևանի քաղաքապետարանը Գիրք նվիրելու օրը բոլոր մեծերին ու փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Կարդանք հայերեն» գրական-երաժշտական միջոցառման: Կներկայացվեն Հ.Թումանյանի՝ Ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթները, ելույթ կունենան. Կաթիլ, Բայ դը վեյ, Կամի և Նեմրա խմբերը: Առանձին տաղավարներով ներկայացված են լինելու բազմաթիվ հրատարակչություններ, որոնց հայերեն գրքերը հասանելի կլինեն 50 տոկոս զեղչով: |
|
|
13:00-ին |
Գրողների միության պոեզիայի պուրակում |
կկայանա միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան: |
|
|
13:00-ից |
Թումո Երևանում, Թումանյանի այգի, |
Երևանի և Ստեփանակերտի Թումո կենտրոնները հրավիրում են բոլորին՝ նշելու հայկական ավանդական ամենանշանակալի տոներից մեկը՝ Բարեկենդանը: Այս տարի տոնը համընկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ, ինչն ամենայն հայոց բանաստեղծի անվանակից Թումոյի աչքից չէր կարող վրիպել: Հագեցած և բազմազան միջոցառումներով լի օրը կլինի հետաքրքիր և ուսուցողական ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար: Թումո Երևանում մեկնարկող՝ Բարեկենդանի խորհրդին հատուկ միջոցառումները կանցկացվեն ինչպես կենտրոնի ներսում, այնպես էլ այգում: Իսկ Ստեփանակերտում՝ ժամը 13:00-ից Պոլ Էլյուարի տուն, Ֆրանկոֆոնիայի կենտրոնում: Չնայած ավելի քան երկու ամիս տևող շրջափակմանը և դրա հետևանքով առաջացած բազմապիսի խնդիրներին և խոչընդոտներին՝ Թումո Արցախի թիմը ոչ միայն չի դադարել աշխատել, այլև պատրաստվել է հայկական ավանդական տոնին և Թումանյանի ծննդյան տոնակատարությանը: Լիլիթ Թովմասյան +375 95256100 |