4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
18 փետրվար, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
11:00-ից |
«Ibis Hotel»-ում /Հյուսիսային պողոտա 5/ |
կկայանա Sciencely գիտական փառատոնը՝ 7-13 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար. գիտության տոն ողջ ընտանիքի համար։ Երեխաներին և մեծահասակներին սպասվում է գիտելիքի տարածության մեջ ընկղմվելու հնարավորություն, ինչպես նաև իսկական գիտնականների և գիտությամբ հետաքրքրված մեծահասակների հետ ծանոթություն: Միխայիլ Կապտյուգ՝ Sciencely-ի համահիմնադիր: Գիտությանը կծանոթացնեն. Մարատ Հայրապետյանը՝ տիեզերական ինժեներ, տիեզերական արբանյակների ստեղծման թիմ անդամ; Մարինա Աղայանը՝ քիմիական ինժեներ, AIP Tech-ի համահիմնադիր; Տատյանա Ակիմովան՝ սոցիալական հոգեբան, կոնֆլիկտաբան; Անտոն Զախարովը՝ ֆիզիոլոգ, գիտության հանրահռչակող, կենսաբանության ուսուցիչ; Միխայիլ Կապտյուգը՝ քիմիկոս, Sciencely-ի համահիմնադիր; Վալերիա Մարտյանովան՝ գրքի բլոգեր, լրագրող և խմբագիր; Քրիստինե Սարգսյանը՝ "Pilgrimage to the Brain" գրքի հեղինակ, ThinkStudio-ի և TEDxYerevan-ի հիմնադիր; Իվան Սորոկինը՝ քիմիկոս և խոհարար; Դենիս Տուրյանիցան՝ նյարդաբույժ, Turitz's Neurology տելեգրամ ալիքի հեղինակ; Sciencely գիտական խմբակների վարողները։ Փառատոնի բաց տարածքում կան միջոցառումներ, որոնց կարող եք մասնակցել ցանկացած ժամի՝ 11:00-18.00-ը՝ գիտական որոնումներ, մանկական գրականության և գիտական ապրանքների շուկա: Բաց տարածքն այդպես է կոչվում՝ փառատոնի այցելուների համար, այն ամենը ինչ տեղի է ունենում այնտեղ, անվճար է: Բաց տարածք այցելելու համար առանձին տոմսեր պետք չեն։ |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
12:00-ից |
«Կոնգրես» հյուրանոցում |
Գրքի տոնին ընդառաջ՝ Newmag-ը կանցկացնի գրքի ձմեռային փառատոնը՝ Winter Fest 2023: Արդեն 2-րդ տարին «Կոնգրես» հյուրանոցում հրատարակչությունը գրքատոն է նվիրում ընթերցասերներին: Փառատոնն ունի 3 հիմնական լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում ընթանալու են գրական տարբեր միջոցառումներ։ Newmag-ի բոլոր գրքերը փառատոնին կվաճառվեն՝ մինչև 40 տոկոս զեղչով: 2023-ին լրանում է գրահրատարակչությունում Newmag -ի 5-րդ տարին: Հրատարակչության ամենակարևոր միջոցառումներից են ամառային և ձմեռային փառատոնները, որոնք անցկացվում են 2-րդ տարին անընդմեջ: Հայաստան է ժամանում արտասահմանյան ամենահայտնի գրողներից Մագդա Թախտաճյանը: Ժամը 14:00-ին առաջին անգամ Newmag-ը արգենտինահայ գրողին կներկայացնի Ձմեռային փառատոնին: Այդ օրը տեղի կունենա նրա «Ռոջավա» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև գրողը կմասնակցի պանելային քննարկման: |
V |
|
16:00-ին |
«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում |
կկայանա Դեն Բրաունի «Հրեշտակներ և դևեր» համաշխարհային բեսթսելլերի շնորհանդեսը։ Ամենաաղմկահարույց բեսթսելլերների հեղինակի՝ Դեն Բրաունի ամենասպասված գրքի հայերեն թարգմանությունը կքննարկենք Վահե Արսենի, Հայկ Համբարձումյանի և Ամալյա Սողոմոնյանի հետ։ «Հրեշտակներ և դևեր»՝ արկածային վեպը, որը համեմված է թրիլլերի և ինտելեկտուալ դետեկտիվի տարրերով լույս է տեսել 2000 թվականին։ Գիրքը հայերեն թարգմանել է Արամ Արսենյանը, խմբագիր Նունիկ Ավետիսյան։ |