Քաղաքականություն

ԱՄՆ վարչակազմը շարունակում է աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ վարչակազմը շարունակում է աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացը գտնվում է ԱՄՆ պետքարտուղարի ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Այս վարչակազմը, մենք շարունակում ենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ: Դրա վրա բավական կենտրոնացած է նաև անձամբ պետքարտուղարը: Եվ հետևաբար, մենք ողջունում ենք ցանկացած ջանք, որը մեզ կօգնի հասնել կայուն խաղաղության», - ասել է Պատելը:

Դիվանագետին նաև հարց են ուղղել՝ արդյոք Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որը տվյալ պաշտոնում է նշանակվել արդեն ավելի քան երկու շաբաթ առաջ, չի պատրաստվում մեկնել տարածաշրջան: Դիվանագետը նշել է, որ նրա այցի համար խոչընդոտներ չկան, սակայն ճանապարհորդությունների ծրագրերի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում