Փետրվարի 17-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 փետրվար, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

10:30-ին

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովում /Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ/

տեղի կունենա «Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ օրենսդրության կիրառումը» խորագրով քննարկում՝ տնտեսավարող սուբյեկտների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Ներկայանալ լրագրողի վկայականով:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

19:00-ին

Մոնթե Մելքոնյան, 31 հասցեում /Երևան Պարկ/

կկայանա Իդրամ Ջունիոր հավելվածի մեկնարկին նվիրված միջոցառում։

+374 93 092218

V

Մամուլի ակումբներ

11:00-ին

«Հոդված 3» ակումբում (Զարուբյան փողոց 32)

տեղի կունենա ասուլիս՝ «Ովքե՞ր և ինչո՞ւ են խոչընդոտում ոչ մարտական պայմաններում մահացած (սպանված) զինծառայողների գործերի բացահայտմանը» թեմայով: Բանախոսներ՝ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողներ՝ Տիգրան Օհանջանյանի իրավահաջորդ Գոհար Սարգսյան, Վալերիկ Մուրադյանի իրավահաջորդ Նանա Մուրադյան,Արթուր Ղազարյանի իրավահաջորդԻրինա Ղազարյան, Անդրանիկ Մկրտչյանի իրավահաջորդ Նարինե Մկրտչյան,Լևոն Թորոսյանի իրավահաջորդ Արմենուհի Պողոսյան եւ «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ փաստաբան, իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյան,«Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանց:

12:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ Հայաստանի ազգային խոհանոցի հաջողությունների, խնդիրների և նպատակների մասին։ 2023 թվականը հայ խոհարարների համար հաջող է սկսվել։ Կան նոր մրցանակներ, իսկ առջևում այլ հեղինակավոր մրցույթների մասնակցությունն է։ Մինչդեռ, World’s Best Cuisenes Teste atlas awards 2022 համաշխարհային մրցանակաբաշխության արդյունքներով հայկական խոհանոցն անսպասելիորեն զբաղեցրել է 90-րդ տեղը։ Ո՞րն է պատճառը: Այս մասին կխոսեն «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ գործադիր տնօրեն, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր, WorldSkills (Աշխարհի հմտություններ) Armenia ազգային թիմի փորձագետ Արբի Ղարախանը, Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտ, Երիտասարդ խոհարարների 9-րդ oլիմպիադայի մասնակից Գոռ Ավետիսյանը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն, WorldSkills Armenia պաշտոնական պատվիրակ Տաթևիկ Գասպարյանը։

Մշակույթ

10:00-ին

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

կմեկնարկի Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Ցուցահանդեսը կտևի երեք օր: Փակման միջոցառումը տեղի կունենա փետրվարի19-ին՝ Գիրք նվիրելու օրը, որը նաև Հ.Թումանյանի ծննդյան օրն է:

Հայերեն Русский

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին