Հայաստանի ցուցաբերած զորակցությունը մենք չենք մոռանալու. Սերդար Քըլըչ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի տրամադրած աջակցությանը՝ նշելով, որ այս փուլում դա կարևոր զարգացում է:

«Մեր աշխարհագրությունը, տարածքը, որտեղ գտնվում ենք, մեր ճակատագիրը որոշող կարևոր գործոններից մեկն է։ Երբեմն այդ ճակատագիրը, ցավոք սրտի, նաև այսպիսի աղետներով է ձևավորվում։ Ցավը, վիշտը թեթևացնելու համար կարևոր գործոն է տարածաշրջանային երկրների զորակցությունը։ Ինչպես տարածաշրջանի մյուս երկրները, Հայաստանի ժողովուրդը ևս այս ցավալի պահին Թուրքիայի ժողովրդի կողքին կանգնելու ջանք է գործադրել՝ որոնողափրկարարական ջոկատներ է ուղարկել, նաև մարդասիրական օգնություն բեռնատարներով, որոնցից վերջին երկուսը՝ երեկ երեկոյան։ Հայաստանի արտգործնախարարն էլ Հայաստանի ժողովրդի ցավակցությունը հայտնելու համար եկավ Անկարա և հանդիպեց մեր արտգործնախարարի հետ։ Իհարկե, սրանք այս փուլում կարևոր զարգացումներ են։ Հայաստանի ցուցաբերած այս զորակցությունն, իհարկե, չենք մոռանալու։ Սա շատ կարևոր իրադարձություն է։ Միաժամանակ, ցավերը կարողանում են մերձեցնել մարդկանց։ Կարևոր գործընթացներ ենք ապրում»,- պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ ասաց Քըլըչը։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը