Քաղաքականություն

Կանադայի Համայնքների պալատի հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

1 րոպեի ընթերցում

Կանադայի Համայնքների պալատի հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Համայնքների պալատին ներկայացված միջնորդությունն ընդունվել է միաձայն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կանադայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:

«Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն ընդունել է պատգամավոր Ստեֆան Բերժերոնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, երաշխավորել տեղաշարժի ազատությունը և խուսափել հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից», - նշված է Կանադայի Հայ դատի հանձնախմբի Twitter-ի էջում տարածված հաղորդագրությունում։

Միջնորդությունը կուղարկվի Համայնքների պալատ, նաև կառավարությունից պատասխան կպահանջվի։

Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Ստեֆան Բերժերոնին, ինչպես նաև հանձնաժողովի բոլոր անդամներին «այս հրատապ հարցում ցուցաբերած աջակցության համար»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում