Քաղաքականություն

Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել թշնամանքը. Սամանթա Փաուերը՝ Հայաստանի կողմից Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու մասին

1 րոպեի ընթերցում

Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել թշնամանքը. Սամանթա Փաուերը՝ Հայաստանի կողմից Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հուզիչ է որակել Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սամանթա Փաուերի գրառումը Twitter-ում:

«Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել տասնամյակների թշնամանքը՝ օգնելու հուսահատ կարիքի մեջ գտնվող մարդկանց: 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկում է 100 տոննա պաշար և որոնողափրկարարական խումբ», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սամանթա Փաուերը։

Հայաստանը 27 հոգուց բաղկացած փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա՝ ավերիչ երկրաշարժից տուժած աղետի գոտի: Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի Ադըյաման քաղաքում: Բացի այդ, Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա: Հումանիտար օգնությունը տեղափոխող բեռնատարներն անցել են Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանով, որը Թուրքիան միակողմանիորեն փակել էր 1993 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում