«Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքը և այս առնչությամբ պահանջում լիարժեք քննություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Չափազանց կարևոր եմ համարում, որպեսզի մենք, ես՝ նաև որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, առաջիկայում նախաձեռնենք այս երևույթների քննարկումը. փաստաբանական համայնքի իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր է, երբ իրավունքների մասսայական խախտումների շրջանակներում փաստաբանների կողմից իրականցվող աշխատանքը պետք է նաև արժանանա հավուր պատշաճ պաշտպանության նաև օրենսդիր մարմնի կողմից։ Դատապարտելով այս բռնությունը՝ պահանջում ենք նաև լիարժեք քննություն, որպեսզի մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Մինասյանը։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ սույն թվականի փետրվարի 8-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, նույն տեղեկատվության համաձայն՝ նախորդիվ Ոստիկանության նույն բաժնում բռնության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։ Փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Հայերեն

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները

ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո համատեղ ասուլիս են անցկացրել

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Այս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկ