Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը որպես բանախոս քննարկման է մասնակցել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը որպես բանախոս քննարկման է մասնակցել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին որպես բանախոս հանդես է եկել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում տեղի ունեցած կլոր սեղան֊քննարկմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարելՀարավային Կովկասումստեղծված անվտանգային միջավայրին և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի կողմիցԼաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները:

Մտքեր են փոխանակվել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում