Մշակույթ

Լույս է տեսել «Առնո Բաբաջանյան. երգեր ձայնի և դաշնամուրի համար» ժողովածուն

2 րոպեի ընթերցում

Լույս է տեսել «Առնո Բաբաջանյան. երգեր ձայնի և դաշնամուրի համար» ժողովածուն

ԵՐԵՎԱՆ,1 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի Երաժշտական ընկերության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ, Կոմիտաս հրատարակչության և Էդիթ Պրինթ ՍՊԸ տպարանի ջանքերով լույս է տեսել «Առնո Բաբաջանյան. երգեր ձայնի և դաշնամուրի համար» ժողովածուն՝ 750 տպաքանակ օրինակով։

Ա.Բաբաջանյան.jpg (220 KB)

«Այսօր դժվար է պատկերացնել հայ էստրադային երգի անցած պատմական ուղին առանց Առնո Բաբաջանյանի հիասքանչ երգերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաբանում ընդգծել է ժողովածուն կազմող, Հայաստանի Երաժշտական ընկերության նախագահ, ԵՊԿ պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը։

Հրատարակության խմբագիրն է ԵՊԿ Կոնցերտմայստերական ամբիոնի վարիչ, դոցենտ Զառա Ղազարյանը, ձևավորողը՝ Մկրտիչ Մաթևոսյանը։

Ժողովածուն ընդգրկում է «Արիա-Վոկալիզ»-ը և տարբեր տարիներին հայերեն, ռուսերեն լեզուներով գրված ամենահայտնի 27 երգերը։

Կատարված աշխատանքը միայն երգերի հերթական հրատարակություն չէ։ Երաժշտական «պաուզաների» ձևով՝ տպագրության հեղինակները ներառել են Առնո Բաբաջանյանի կյանքն ու ստեղծագործությունն արտացոլող լուսանկարներ, դրվագներ որդու՝ Արա Բաբաջանյանի և ժամանակակիցների հուշերից, ինքնատիպ խորհրդանիշ է կոմպոզիտորի խառնվածքը ցայտուն «որսած» մեծն ռեժիսոր Վարդան Աճեմյանի գծանկարը։ Բարձրաճաշակ տպագրությամբ ժողովածուն ընդգրկում է նաև QR կոդով տեքստերի անգլերեն տարբերակը կարդալու հնարավորություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում